Основания для распада России могут быть заложены уже сегодня
ՌԴ-ի քայքայման հիմքերը կարող են դրվել այսօր
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
Арбак Хачатрян призывает сосредоточить усилия на том, чтобы использовать благоприятную региональную обстановку в интересах Армении.
— Президент Ирана Хасан Роухани недавно заявил, что намерен в течение 3–6 месяцев договориться с международным сообществом по вопросу ядерной энергетики. В интервью «Washington Post» президент Ирана отметил, что решение ядерного вопроса может стать отправной точкой для нормализации отношений Ирана и Соединённых Штатов. По его словам, его страна готова работать с максимальной прозрачностью, чтобы доказать международному сообществу, что развитие ядерной энергетики преследует мирные цели. Как изменение позиции Ирана может повлиять на разрешение сирийского кризиса и к каким региональным событиям привести?
— В последнее время события в Сирии приняли такой оборот, что создавалось впечатление, будто начинается третья мировая война. Но на протяжении десятилетий, когда Иран противостоял США, в Сирии находились силы, с помощью которых Иран боролся против США, и ещё десять лет назад был виден вероятный удар по Сирии, фактически направленный против Ирана. Просто при прежнем президенте Ирана проводилась такая политика, словно он выступал против самого себя: удар по Ирану, особенно при наличии подозрений о ядерном оружии, мог вызвать масштабную войну, которая до основания разрушила бы и без того разрушенную мировую экономику. Но Иран хорошо понял, что после возможного удара США он не сможет выбраться из хаоса, как это произошло в Ливии, Египте, Ираке…
Очень трудно растопить многолетний лёд, но «сигналы», направленные США и Израилю, открывают возможность сотрудничества, и путь к этому есть. Однако здесь возникает большая опасность для России: хаос в регионе вывел её из тяжёлого экономического положения, усугублявшегося ещё с ельцинских времён, благодаря росту цен на газ и нефть. Если обстановка в странах Ближнего Востока успокоится, цены на нефть и газ снизятся в десятки раз. Кстати, основы распада СССР при президентстве Рональда Рейгана начали закладываться именно со снижения нефтяных цен. Не исключено, что этот вариант уже начнёт действовать автоматически, тем более что российская экономика сейчас не в лучшем состоянии, а после наводнения положение ещё больше ухудшилось. Кто в такой ситуации может подтвердить и представить правовые основания того, что Таможенный союз принёс этим странам какую-либо пользу?
— Разные российские чиновники неоднократно заявляли об этом. Недавно в эксклюзивном интервью «Аравот» советник президента России Сергей Глазьев также сказал, что за последние два года товарооборот между членами Таможенного союза — Россией, Беларусью и Казахстаном — удвоился.
— Я рад, что господин Глазьев располагает такими данными, он крупный экономист. Но мы видим следующие факты: как только отношения России и Беларуси немного охлаждаются, сразу же портится и белорусское молоко, и другие продукты питания, а границы закрываются. Может ли экономическое объединение работать в таких условиях?
— А какой будет позиция Турции, когда Иран начнёт «работать» и с США, и с Израилем?
— Да, интересно, будет ли тогда Иран поставлять Турции нефть, какую позицию займёт Китай и так далее. Это вопросы, связанные с общим развитием событий в регионе. Фактически стратегическое направление Турции может измениться в зависимости от двух шагов Ирана, от того, к чему приведёт изменение его позиции…
Это печально, но после прекращения огня в карабахской войне, когда Армения занимала первое место в регионе, она так и не смогла предпринять шаги, которые дали бы нашей стране возможности для подпитки и развития. Пора понять: запугиванием мы ничего не добьёмся и не следует повторять прежних ошибок. Я вижу одно направление развития Армении — развитие идеологических и дипломатических школ. Хватит жаловаться, это не путь. Единственный путь вывести Армению из этого положения — искренность: нужно искренне говорить обо всём, что мы видим. Нам следует подумать, как использовать благоприятное стечение обстоятельств в регионе, чтобы вывести нашу страну из этого положения. У нас также есть мощная диаспора. Это важный фактор. Но никогда не следует возлагать надежды на личные связи какого-либо президента. Это ведёт к краху, как было до сих пор.
— Что ждёт нашу страну в этой ситуации, когда президент Армении отдал предпочтение российскому направлению?
— Пока никто не знает, какая ситуация сложится в окружающих нас странах. К какому объединению присоединится Грузия — к Европе или к России? Но даже этот единственный путь нас не спасёт, и он ничто по сравнению с экономической мощью, которую приобретает Азербайджан. Если экономика России идёт ко дну, но у Армении есть благоприятный маршрут через Грузию в Россию, достаточно ли этого маршрута, чтобы предпринимать стратегические шаги против Азербайджана, когда тот работает и с европейскими странами, и с Россией, и с Казахстаном, и с Туркменистаном, и с другими странами?
Если у нас нет стратегической основы и международного экономического поля, чем нам бороться? Тем более что даже таких обсуждений нет. Нельзя строить отношения для государства на личных отношениях. Именно этого я боюсь, наблюдая за шагами против Украины и Беларуси. У них ещё есть голос, они могут развернуться, а что будет с Арменией, если она вступит в Таможенный союз и вдруг решится на самостоятельный шаг? Мы ещё многого не видим, но есть вопрос Карабаха, вопрос буферных зон… (Кстати, меня обвиняют в том, что я назвал эти территории захваченными, но для мира захватить лучше, чем освободить, поскольку решающей является сила.)
В таких условиях бороться за эти земли очень трудно. И в России, и в Армении созданы 2–3 торговых центра, не платящих налоги, и по этой причине президент не трогает этих людей, поскольку они везут какие-то деньги в Карабах, хотя в решающий момент эта сила ничего не сможет сделать.
Беседу вела НЕЛЛИ ГРИГОРЯН
Газета «Аравот»
Сравнить с оригиналом · Հայերեն
Արբակ Խաչատրյանը հորդորում է կենտրոնացնել ուժերը՝ տարածաշրջանային բարենպաստ իրադրությունը հօգուտ Հայաստանի օգտագործելու համար:
– Իրանի նախագահ Հասան Ռուհանին վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է 3-6 ամսվա ընթացքում միջազգային հանրության հետ համաձայնության գալ միջուկային էներգիայի հարցում: «Washington Post»-ին տված հարցազրույցում Իրանի նախագահը նշել է, որ միջուկային էներգիայի հարցի լուծումը կարող է Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորման հիմնակետ դառնալ: Ըստ նրա` իր երկիրը պատրաստ է առավելագույնս թափանցիկ աշխատելաոճի, որպեսզի ապացուցի միջազգային հանրությանը, որ միջուկային էներգիայի մշակումը խաղաղ նպատակ է հետապնդում: Իրանի կեցվածքի փոփոխությունն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վրա եւ տարածաշրջանային ի՞նչ զարգացումների կարող է բերել:
– Սիրիական զարգացումները վերջին շրջանում այնպիսի ընթացք ստացան, որ տպավորություն էր, թե երրորդ համաշխարհային պատերազմն է սկսվում: Բայց տասնյակ տարիներ, այն ընթացքում, երբ Իրանը դեմ էր ԱՄՆ-ին, Սիրիայում էին գտնվում այն ուժերը, որոնցով Իրանը պայքարում էր ԱՄՆ-ի դեմ, ու դեռ տասը տարի առաջ էր տեսանելի Սիրիայի վրա հավանական հարվածը, որն իրականում Իրանի դեմ էր: Պարզապես Իրանի նախկին նախագահի օրոք այնպիսի քաղաքականություն էր վարվում, կարծես ինքն իր դեմ էր, քանի որ Իրանին հարվածելու դեպքում, մանավանդ, եթե կար նաեւ միջուկային զենքի կասկած, հնարավոր էր հզոր պատերազմական վիճակ, որը հիմնահատակ կքանդեր աշխարհի՝ առանց այդ էլ քանդված տնտեսությունը: Բայց Իրանը լավ հասկացավ, ԱՄՆ-ի հնարավոր հարվածից հետո քաոսային վիճակից չի կարող դուրս գալ, ինչպես եղավ Լիբիայում, Եգիպտոսում, Իրաքում…
Շատ բարդ է կոտրել տարիների սառույցը, բայց ԱՄՆ-ին, Իսրայելին ուղարկված «մեսիջները» համագործակցության հնարավորություն են տալիս, եւ դրա ճանապարհը կա: Բայց այստեղ ՌԴ-ի համար մեծ վտանգ կա, քանի որ տարածաշրջանում ստեղծված այս քաոսային վիճակը ՌԴ-ին դուրս բերեց դեռ ելցինյան ժամանակներից խորացած ծանր տնտեսական վիճակից՝ գազի եւ նավթի գների բարձրացման արդյունքում: Եթե Միջին Արեւելքի երկրներում իրադրությունը հանդարտվի, նավթի եւ գազի գները տասնյակ անգամ կնվազեն: Ի դեպ, ԽՍՀՄ-ի քանդման հիմքը Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում սկսվեց հենց նավթի գնի իջեցմամբ: Չի բացառվում, որ այս տարբերակն արդեն ավտոմատ կերպով սկսի գործել, մանավանդ որ՝ ՌԴ-ի տնտեսությունն այժմ այդքան էլ բարվոք վիճակում չէ. ջրհեղեղից հետո էլ ավելի է ծանրացել: Այս իրավիճակում ո՞վ կարող է փաստել, իրավական հիմքեր ներկայացնել, որ Մաքսային միությունն ինչ-որ օգուտներ է բերել տվյալ երկրներին:
– ՌԴ տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, վերջերս «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում էլ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում Մաքսային միության անդամ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է:
– Ես ուրախ եմ, որ պարոն Գլազեւն այդպիսի տվյալներ ունի, ինքը մեծ տնտեսագետ է, բայց այն փաստերը, որոնք տեսանելի են, երբ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ հարաբերությունները մի փոքր սառում են, միանգամից եւ Բելառուսի կաթն է վատանում եւ այլ սննդամթերքները, ու սահմանները փակվում են: Այդպիսի վիճակում հնարավո՞ր է, որ տնտեսական միավորն աշխատի:
– Իսկ Թուրքիայի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, երբ Իրանը սկսի «աշխատել» եւ ԱՄՆ-ի, եւ Իսրայելի հետ:
– Այո, հետաքրքիր է, այդ դեպքում Իրանը Թուրքիային նավթ կտա՞, թե՞ ոչ, Չինաստանն ի՞նչ դիրք կբռնի եւ այլն, հարցեր են, որոնք կապված են ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ: Փաստորեն, Թուրքիայի ռազմավարական ուղղությունը կարող է փոխվել՝ Իրանի երկու քայլով պայմանավորված, թե ի՞նչ կտա դրա փոփոխությունը…
Ցավալի է, բայց ղարաբաղյան պատերազմում հրադադարից հետո, երբ Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, այդպես էլ չկարողացավ քայլեր կատարել, որոնք սնուցման ու զարգացման հնարավորություններ կտային մեր երկրին: Ժամանակն է, որ հասկանանք՝ վախեցնելով ոչնչի չենք հասնի ու պետք չէ նախկին սխալները կրկնել: Ես մի ուղղություն եմ տեսնում Հայաստանի զարգացման՝ գաղափարական եւ դիվանագիտական դպրոցների զարգացումը: Բավ է բողոքենք, դա ճանապարհ չէ: Հայաստանն այս վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն անկեղծությունն է. պետք է անկեղծ խոսենք այն ամենի մասին, ինչ տեսնում ենք: Մենք պետք է մտածենք՝ ինչպե՞ս անել, որ տարածաշրջանում իրադրության բարեհաջող դասավորությունն օգտագործենք մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Մենք նաեւ հզոր Սփյուռք ունենք: Դա կարեւոր գործոն է: Բայց երբեւէ չպետք է հույսեր կապենք որեւէ նախագահի անձնական կապերի հետ: Դա խորտակում է, ինչպես եղել է մինչ այժմ:
– Այս իրավիճակում, երբ Հայաստանի նախագահը նախապատվությունը տվեց ռուսական ուղղությանը, ի՞նչ է սպասվում մեր երկրին:
– Ոչ ոք դեռ չգիտի, թե մեզ շրջապատող երկրներում ի՞նչ իրավիճակ է լինելու: Ի՞նչ միավորի է միանալու Վրաստանը՝ Եվրոպայի՞ն, ՌԴ-ի՞ն: Բայց թեկուզ այդ մի ճանապարհը մեզ չի փրկելու, եւ դա ոչինչ է այն տնտեսական հզորության դեմ, որը ստանում է Ադրբեջանը: Եթե ՌԴ-ի տնտեսությունը խորտակվում է, բայց Հայաստանը Վրաստանում բարենպաստ ճանապարհ է ունենում դեպի ՌԴ, այդ ճանապարհը բավարա՞ր է, որ մենք ռազմավարական քայլեր տանենք Ադրբեջանի դեմ, երբ վերջինս աշխատում է եւ եվրոպական երկրների, եւ ՌԴ-ի, եւ Ղազախստանի, եւ Թուրքմենստանի եւ այլ երկրների հետ: Եթե մենք չունենք ռազմավարական հիմք եւ միջազգային տնտեսական դաշտ, ինչո՞վ պետք է պայքարենք: Մանավանդ, որ անգամ նման քննարկումներ չկան: Չի կարելի անձնական հարաբերությունների վրա պետության համար հարաբերություններ կառուցել: Ես հենց դրանից եմ վախենում՝ տեսնելով, թե Ուկրաինայի, Բելառուսի դեմ ինչ քայլեր են կատարվում: Նրանք դեռ ձայն ունեն, կարող են շուռ գալ, իսկ Հայաստանի՞ հետ ինչ կկատարվի, եթե հանկարծ ինքնուրույն մի քայլ որոշի, եթե Մաքսային միությանը միանա: Մենք դեռ շատ բան չենք տեսնում, բայց Ղարաբաղի հարցն է, բուֆերային գոտիների հարցը կա… (ի դեպ, ինձ մեղադրում են, որ այդ տարածքների համար գրել էի գրավված տարածքներ, բայց աշխարհի համար գրավելն ավելի լավ է, քան ազատագրելը, քանի որ ուժն է որոշողը): Նման պայմաններում այդ հողերի համար պայքարելը շատ բարդ է: 2-3 առեւտրի կենտրոններ են ստեղծվել՝ եւ ՌԴ-ում, եւ Հայաստանում՝ առանց հարկեր վճարելու, ու այդ պատճառով նախագահն այդ մարդկանց ձեռք չի տալիս, քանի որ ինչ-որ գումարներ են Ղարաբաղ տանում, մինչդեռ այդ ուժը վճռական պահին ոչինչ չի կարող անել:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
« Առավոտ» օրաթերթ
Примечание об источнике
Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.