«Левон Тер-Петросян начал опасную игру»
«Լեւոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր խաղ է սկսել»
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
Арбак Хачатрян об украинских и армянских событиях
«Пока политические фигуры этих стран не поймут, что прежде всего они ответственны за антироссийские настроения в Армении и Украине и антикавказские выступления в России, мы ничего не добьемся. Их окружение также должно отвечать, хотя бы возвращением украденных у этих стран денег. Руководители Армении и Украины знали, что значительная часть их народа живет и работает в России, что страны стратегически связаны с ней газом и энергоресурсами, что в Армении находятся российские базы и войска на границе.
О чем они думали три-четыре года, договариваясь об ассоциации с Европой? Народ не подопытный кролик: четыре года играли и вдруг переменились». Эти замечания правозащитник Арбак Хачатрян высказал «Аравоту» еще месяцы назад, 28 ноября 2013 года, во время Вильнюсского саммита, предлагая повесить президентов Украины и Армении за такое поведение. При этом он не оправдывал российскую политику, чьи резкие шаги усилили ненависть. Нынешние события вокруг Украины делают все еще конкретнее. Независимо от развязки понадобятся десятилетия, чтобы украинцы перестали считать русских врагами.
«Стоило ли из-за одного подонка — имеется в виду Янукович, Н. Г. — и его окружения доводить отношения до такого обострения?» — спросил Хачатрян вчера. Обсуждается и возможный распад Украины. «О статусе в конце концов договорятся, но все это существенно снизило международный авторитет России. В США и Европе к ее усилению будут относиться с враждебностью и страхом: она получила репутацию страны, которая делает все, что захочет. Экономике России грозит огромный удар: ограничения на нефть, газ, банковские счета и сделки российских компаний.
Все это постепенно может ослабить российского президента. Это основная опасность для России», — сказал наш собеседник, почти исключив действия российских войск на украинской территории.
То, что Россия не имела альтернативы и не могла не защитить своих людей в Крыму, собеседник считает однозначным, но возражает против формы действий. «Если бы Россия сначала обратилась к ООН и международному сообществу, объяснила, что идет на это ради защиты своих людей, потребовала такого права и лишь затем действовала, ситуация была бы другой. Она поступила наоборот — признак дипломатического поражения. Это заставит международное сообщество экономически сдерживать Россию, чтобы она никогда не усилилась. Даже если договорятся, санкции все равно применят», — говорит он, ссылаясь на действия США.
Юлию Тимошенко, ныне ставшую гонимой, в свое время также осудили за злоупотребление должностью и неадекватные соглашения с Россией. Не только Янукович пользовался покровительством российской элиты. В чем была ошибка России, приведшая к такому результату? За прошедшие годы она много помогала Украине. Страну, столь помогающую государству и народу, должны бы как минимум обожать, но украинцы ненавидят Россию, и чем больше денег, тем больше ненависти. Собеседник видит здесь неэффективность дипломатического корпуса: «Россия всегда выбирает людей, по натуре воров и с пустой головой. Дипломаты, не дающие президенту правильной информации, вероятно, тоже имеют выгоду.
На средства от российского газа и нефти Украина содержала государство и укрепляла экономику, но из-за нескольких подонков результат оказался обратным. В Армении происходит то же в меньшем масштабе. К сожалению, Россия всегда опирается на агентов из СССР: когда им дают деньги, они целуют ноги, а потом первыми предают». Непонятно, почему Европа и Америка ждут взрыва ситуации и лишь тогда санкционируют воров и бандитов, наживших огромные богатства за счет государственных возможностей.
Анализируя выступление лидера АНК Левона Тер-Петросяна на митинге первого марта, Хачатрян считает опасным утверждение о необратимости вступления Армении в Таможенный союз. «Более пророссийского шага, чем сделанный Сержем Саргсяном третьего сентября, показавшим миру полное подчинение России, в новейшей истории Армении не было. Он потерял позиции и у США, и у Европы, даже у России. Когда первый президент теперь говорит о вступлении без Сержа Саргсяна, это опасное заявление. Не знаю, продумано ли оно, но последовательность и логика шагов Тер-Петросяна, заявление именно первого марта вызывают серьезные подозрения».
По его мнению, армянское исполнение грузинского сценария Тер-Петросяном вызовет большой хаос; неизвестно, какие силы появятся после Саргсяна и извне. Он не сомневается, что хребет Армении может окончательно сломаться. «Вопрос НКР, отсутствие экономических связей, тяжелая социальная ситуация… Не дай бог, Россия в этом хаосе проведет хотя бы учебные маневры войсками в Гюмри. Представьте удары против России и последствия в мире. Армения станет картой со сломанным хребтом в руках сверхдержав, которые распорядятся ею как захотят.
В тяжелом положении России передать этот регион под контроль международной системы — опасная игра. Пытаться за два месяца повторить в меньшем масштабе украинское и говорить о Таможенном союзе — подозреваю, это нечестная позиция. Тем более объявлять это первого числа, когда смысл того дня был иным». Он не стал подробнее объяснять игру Тер-Петросяна: «Это была речь о существовании или исчезновении, превращении в предмет экономического раздора и потере территорий, с чрезвычайно тяжелыми расчетами».
Если Тер-Петросян считает Гагика Царукяна Иванишвили, собеседник полагает, что Сержа Саргсяна нужно считать Саакашвили. Еще свежа память о людях, стоявших в 2008 году рядом с Робертом Кочаряном и Сержем Саргсяном, с которыми Тер-Петросян теперь хочет совершить революцию. Хачатряна по меньшей мере поражает, что, десятилетиями не находясь у власти, Тер-Петросян упорно стремится вертеть Арменией и обществом.
НЕЛЛИ ГРИГОРЯН
НИКОЛАЙ ПАРАТУНИН
Газета «Аравот»
Сравнить с оригиналом · Հայերեն
Արբակ Խաչատրյանը՝ ուկրաինական եւ հայաստանյան զարգացումների մասին
«…Մինչեւ այդ երկրների քաղաքական դեմքերը չհասկանան, որ իրենք են առաջին պատասխանատուն նրա, որ, ասենք, Հայաստանում եւ Ուկրաինայում հակառուսական տրամադրություններ են, որ Ռուսաստանում հակակովկասյան ընդվզումներ են, ոչնչի չենք հասնի: Այսօրվա քաղաքական կոչվող դեմքերին շրջապատող անձինք էլ նրանց հետ պետք է պատասխան տան՝ թեկուզ այդ երկրներից գողացված գումարները վերադարձնելով: Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները շատ լավ գիտեին, որ իրենց ժողովրդի մի ստվար հատվածը գտնվում է ՌԴ-ի տարածքում, աշխատում ու ապրում է այնտեղ, որ իրենց երկրները ստրատեգիական կապերով են կապված ՌԴ-ի հետ՝ գազ, էներգակիրներ, Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազաները, հայկական սահմանին ռուսական զորքերն են կանգնած եւ այլն, ի՞նչ էին մտածում երեք-չորս տարի, երբ բանակցում էին Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Չէ՞ որ ժողովուրդը փորձարկման ճագար չէ, որ չորս տարի խաղ խաղացին ու փոխվեցին»,- այս դիտարկումներն «Առավոտի» հետ զրույցում դեռ ամիսներ առաջ (28-ը նոյեմբերի 2013) արել էր իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը վիլնյուսյան գագաթնաժողովի օրերին` առաջարկելով կախաղան բարձրացնել Ուկրաինայի եւ Հայաստանի նախագահներին իրենց նման պահվածքի համար: Մեր զրուցակիցն, իհարկե, չէր արդարացնում ՌԴ-ի քաղաքականությունը, որի կտրուկ քայլերի արդյունքում ատելությունն ավելի խորացավ: Այսօր Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի առարկայական են դարձնում ամեն ինչ: Ու անկախ այս խնդրի հանգուցալուծման եղանակից` դեռ տասնյակ տարիներ են պահանջվելու, որպեսզի ուկրաինացիները դադարեն ռուսներին իբրեւ թշնամի ընկալել եւ վերաբերվել: «Մի՞թե արժեր մի տականքի (նկատի ունի Յանուկովիչին-Ն.
Գ.) ու նրա շրջապատի պատճառով հարաբերությունների սրումն այդ աստիճանի հասցնել»,- երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ նման հռետորական հարց հնչեցրեց Արբակ Խաչատրյանը: Ընթացող զարգացումների համատեքստում այժմ նաեւ կարծիքներ են հնչում Ուկրաինայի հնարավոր տրոհման մասին: «Ի վերջո, կարգավիճակի հարցում համաձայնության կգան, մինչդեռ այս ամենն էականորեն նվազեցրեց ՌԴ-ի միջազգային վարկը: ՌԴ-ի հզորացման դեմ այժմ եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում թշնամանքով եւ վախով կտրամադրվեն, քանզի Ռուսաստանը ձեռք բերեց մի համբավ, որ երբ ինչ ցանկանա` այն էլ անելու է: Այս իմաստով ՌԴ-ի տնտեսությանն ահռելի հարված է սպասվում` նավթի, գազի, ռուսական ընկերությունների բանկային հաշիվների ու գործարքների սահմանափակումներ կլինեն: Այս ամենը կամաց-կամաց կարող է տանել ՌԴ նախագահի թուլացման: Սա այն հիմնական վտանգն է, որը սպասվում է Ռուսաստանին»,- ասաց մեր զրուցակիցը` գրեթե բացառելով, որ, այնուհանդերձ, ռուսական զորքերը ուկրաինական տարածքներում գործողություններ իրականացնեն:
Որ Ռուսաստանն այլընտրանք չուներ եւ չէր կարող չպաշտպանել իր ժողովրդին Ղրիմում՝ մեր զրուցակիցը միանշանակ է համարում, բայց դեմ է այդ քայլերի իրականացման ձեւերին: «Եթե ՌԴ-ն նախ դիմեր ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը, ասեր, որ իր ժողովրդին պաշտպանելու համար գնալու է այդ քայլին, ՄԱԿ-ից, միջազգային հանրությունից պահանջեր այդ իրավունքը, նոր քայլ կատարեր, այլ իրավիճակ կլիներ: Բայց Ռուսաստանը հակառակն արեց: Սա էլ է դիվանագիտական պարտության նշան: ՌԴ-ի նման կեցվածքը միջազգային հանրությանը ստիպելու է տնտեսապես ճնշած պահել ՌԴ-ին, որ վերջինս երբեք չկարողանա հզորանալ: Ի դեպ, եթե համաձայնության էլ եկան, միեւնույն է՝ սանկցիաները Ռուսաստանի դեմ կկիրառվեն»,- ասում է մեր զրուցակիցը` վկայակոչելով ԱՄՆ-ի վարքագիծն ու գործելակերպը:
Այժմ հալածյալի կարգավիճակ ստացած Յուլյա Տիմոշենկոյին էլ իր ժամանակին դատապարտեցին պաշտոնեական դիրքի չարաշահման, ՌԴ-ի հետ ոչ ադեկվատ համաձայնություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ միայն Յանուկովիչը չէ, որ ռուսական էլիտայի հովանավորությունն էր վայելում: Իսկ որն էր ՌԴ-ի սխալը Ուկրաինայի նկատմամբ, որ նման արդյունք ստացվեց: Փաստորեն, անցած տարիների ընթացքում ՌԴ-ն բավական մեծ օգնություններ է ցուցաբերել Ուկրաինային: Երկրին, որն այդքան օգնում է մի պետության ու ժողովրդի, առնվազն պետք է երկրպագեին, բայց ուկրաինացիներն ատում են ՌԴ-ին, ու որքան գումարները մեծանում են, ատելությունն էլ ավելանում է: Մեր զրուցակիցը նաեւ սա համարում է դիվանագիտական կորպուսի սխալ աշխատանքի արդյունք. «ՌԴ-ն միշտ ընտրում է անձերի, ովքեր իրենց բնույթով գողեր են, գլխի պարունակությամբ` դատարկ: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ովքեր ՌԴ նախագահին ճիշտ տեղեկություններ չեն տալիս, հավանաբար, էլի շահ ունեն:
Ռուսական գազի, նավթի միջոցներով Ուկրաինան պետություն էր պահում, տնտեսություն էր հզորացնում, բայց ամեն ինչ հակառակ հետքը թողեց` մի քանի տականքի պատճառով: Նույն բանն ավելի փոքր մասշտաբներով Հայաստանում է կատարվում: Ցավոք, ՌԴ-ն միշտ ՍՍՀՄ-ից եկած ագենտների վրա է հենվում. նրանք էլ երբ փող են տալիս, ոտքերն են համբուրում, հետո առաջինն են ծախում»: Ու այս իրականության մեջ, այնուհանդերձ, մի բան անհասկանալի է` ինչու են Եվրոպան ու Ամերիկան սպասում, որ իրավիճակը պայթի, նոր միայն պետության հնարավորություններն օգտագործելով՝ հսկայական հարստություններ դիզած գողերի ու ավազակների նկատմամբ սկսում սանկցիաներ կիրառել:
Դառնալով արդեն հայաստանյան խնդիրներին եւ վերլուծելով մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ Արբակ Խաչատրյանը գտնում է, որ նրա հայտարարությունը, որ Հայաստանի` Մաքսային միություն գնալն անշրջելի քայլ է, բավական վտանգավոր էր: «Ավելի մեծ պրոռուսական քայլ, որ կատարեց Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին ու աշխարհին ցույց տվեց, որ ինքն ամբողջովին ենթարկվում է ՌԴ-ին, Հայաստանի նորագույն պատմության ընթացքում չի եղել: Նա դա արեց` իր դիրքը կորցնելով եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի, անգամ ՌԴ-ի մոտ: Ու հիմա, երբ առաջին նախագահը հայտարարում է, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն` առանց Սերժ Սարգսյանի, դա բավական վտանգավոր հայտարարություն է: Չգիտեմ՝ այն մտածվա՞ծ է արվել, թե՞ ոչ, բայց դիտարկելով Տեր-Պետրոսյանի քայլերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ նման հայտարարությունը հենց մարտի մեկի օրը ինձ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում»: Ըստ մեր զրուցակցի՝ Տեր-Պետրոսյանի վրացական սցենարի հայկական կատարումը Հայաստանում մեծ քաոս կառաջացնի, ու դեռ հարց է, թե Սերժ Սարգսյանից հետո ինչ ուժեր կլինեն Հայաստանում, դրսից ինչ ուժեր նորից կծնվեն: Բայց որ Հայաստանի ողնաշարը վերջնականապես կարող է կոտրվել, մեր զրուցակիցը կասկած չունի: «Մի կողմից՝ ԼՂՀ-ի հարցը, մյուս կողմից՝ տնտեսական կապերի բացակայությունը, երկրում ծանր սոցիալական իրավիճակը… Աստված մի արասցե, որ այդ քաոսի ընթացքում ՌԴ-ն Գյումրիում տեղակայված իր ռազմական ուժերով անգամ ուսումնական վարժանք անցկացնի: Պատկերացրեք, թե ինչ հարվածներ կլինեն ՌԴ-ին ուղղված ու ինչ կկատարվի աշխարհում: Հայաստանը կդառնա գերտերությունների ձեռքին ողնաշարը կոտրված խաղաքարտ, որի հետ կվարվեն` ինչպես հարմար կգտնեն: ՌԴ-ի այս ծանր վիճակում նման քայլ կատարել եւ այս տարածաշրջանն էլ տալ միջազգային համակարգի վերահսկողության տակ` շատ վտանգավոր խաղ է: Ավելի փոքր մասշտաբներով փորձել երկու ամսում անել այն, ինչ որ կատարվեց Ուկրաինայում, ու հայտարարել, որ գնում ենք Մաքսային միություն, ես կասկածում եմ, որ ազնիվ կեցվածք չէ: Այն էլ այդ մասին հայտարարել ամսի մեկին, երբ այդ օրվա խորհուրդն այլ էր»,- ասաց մեր զրուցակիցը` ձեռնպահ մնալով առավել մանրամասնել իր կարծիքը Տեր-Պետրոսյանի սկսած խաղի մասին.
«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը իսկապես լինել-չլինելու, տնտեսական կռվախնձոր դառնալու, տարածքներ կորցնելու ելույթ էր, որի տակ ահռելի ծանր հաշվարկներ կան»:
Եթե Գագիկ Ծառուկյանին Տեր-Պետրոսյանը համարում է Իվանիշվիլի, մեր զրուցակիցը գտնում է, որ Սերժ Սարգսյանին էլ պետք է Սահակաշվիլի համարել: Արբակ Խաչատրյանը նկատում է, որ մարդկանց հիշողություններում դեռ թարմ են այն դեմքերը, ովքեր 2008-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողքին էին, որոնցով այսօր Տեր-Պետրոսյանը ցանկանում է Հայաստանում հեղափոխություն անել: Մեր զրուցակցին առնվազն ապշեցնում է, որ տասնյակ տարիներ իշխանության չլինելով` Տեր-Պետրոսյանը համառում է մատների վրա խաղացնել Հայաստանն ու հասարակությանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԻԿՈԼԱՅ ՊԱՐԱՏՈՒՆԻՆ
« Առավոտ» օրաթերթ