Арбак Хачатрян
В СМИ / 2013

«Я не претендую ни на какую должность в Армении»

«Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»

AravotДата публикации: 2013-08-01Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

Арбак Хачатрян о своем «уголовном прошлом»

Почему после заключения в Лефортово, когда вас восстановили в должности советника российского уполномоченного по правам человека, вы не вернулись туда работать? На этот вопрос «Аравота» проживающий в Москве независимый правозащитник Арбак Хачатрян, ныне советник председателя российской антикоррупционной комиссии, ответил: «Независимый правозащитник или борец с коррупцией никогда и никак не должен зависеть от организации, против ошибок которой он борется. В данном случае я боролся против ошибок государства и не мог получать зарплату от администрации президента РФ». Отметим, что аппарат уполномоченного действует при президенте РФ.

«Я не мог пользоваться зданием и имуществом президентской администрации, отдыхать в их домах отдыха и вести беспристрастную деятельность. Весь мир видел, что случилось с Медведевым из-за зависимости от Владимира Владимировича. Конечно, я не ставлю себя на одну ступень с этими людьми, но вопрос здесь в том, что происходит с зависимыми людьми. А на выбранном мною пути я не мог зависеть от кого-либо», — сказал наш собеседник.

В последнее время интерес Арбака Хачатряна к событиям в Армении и вокруг нее стал поводом для разоблачений его так называемого «темного прошлого». Газета «Айоц ашхар» обратилась к коммерческой деятельности Хачатряна в начале 1990-х и к деньгам, «присвоенным» им у Армении, отмечая, что политические амбиции тех лет он пытается осуществить сейчас. Отвечая «Аравоту» по поводу этих публикаций, Хачатрян сказал: «Я никогда не занимался коммерческой деятельностью, не руководил ни одной компанией. Ничего подобного не было. В те годы в Армении у меня было большое состояние, и в рамках своих возможностей я пытался помочь своей стране, оказавшейся в тяжелом положении. Но как только, скажем так, Армения выступила против меня, я потерял все. Удар мне нанесли из дома. Сейчас я ничего об этом говорить не буду: все откроется, когда дома появится нормальный руководитель, который поймет».

В публикации «Айоц ашхара» говорится, что Хачатрян неоднократно привлекался к уголовной ответственности в Армении, а затем и в России за интриги и финансовые махинации. В разговоре с «Аравотом» его адвокат Владимир Левин заявил, что готов обнародовать шеститомное дело об аресте Арбака Хачатряна в России. Он также сказал, что два тома — это «армянские записи» с весьма примечательными событиями и подробностями о лицах, ныне занимающих высокие посты в Армении. О годах Хачатряна в Лефортово российские «Известия» писали: «Находясь 2,5 года в Лефортовском следственном изоляторе, он не давал показаний, поскольку любое сказанное им слово могло быть использовано против Армении».

По просьбе «Аравота» организация «Антикоррупция» предоставила нам документы об аресте Хачатряна в России. Напомним, его арестовали в 2003 году за отправку денег из России в Армению контрабандным путем. Курьез состоит в том, что против задержанного в аэропорту «Шереметьево» человека, пытавшегося перевезти в Армению незадекларированные 120,000 долларов США, уголовное дело не возбуждают, поскольку он заявляет, будто перевозит деньги именно по указанию Арбака Хачатряна. В документе за подписью генерал-майора федерального бюро безопасности РФ (Ղհը) В. И. Сергеева сказано, что, по информации СНБ Армении, Арбак Хачатрян связан с убийством Тиграна Нагдаляна и причастен к продаже зенитно-ракетных комплексов чеченским боевикам.

Позднее, разумеется, в официальном ответе прокуратуры Армении говорится, что Хачатряна нет даже среди обвиняемых в убийстве Нагдаляна. Тогда же договор аппарата российского уполномоченного по правам человека с Арбаком Хачатряном расторгают «в связи с непрохождением испытательного срока». Между тем незадолго до ареста Хачатряна уполномоченный Олег Миронов в письме президенту Владимиру Путину предлагает присвоить ему чин государственного советника первого класса. Позже Арбака Хачатряна оправдывают, восстанавливают на работе, а спустя два месяца он по собственному заявлению покидает должность. В свое время российская пресса подробно освещала это дело.

Кстати, в ответ на запрос «Аравота» «Антикоррупция» сообщила, что не может предоставить подробности уголовного дела Хачатряна в Армении: организация официально запросила его, но так и не получила — дела нет. Почему оно исчезло, там не знают. Сам Хачатрян не захотел говорить с нами о своем «уголовном прошлом»: «У вас есть факты и документы, делайте выводы сами, я ничего говорить не хочу». А на вопрос о политических амбициях ответил: «20 лет назад, когда страной руководил Левон Тер-Петросян, в начале 1993 года, я был довольно молод, и со мной обсуждали, кого назначить главой правительства.

Тогда я отказался занимать какую-либо должность в Армении, сказав, что живу в Москве. И сегодня я четко заявляю, что не претендую ни на какую должность в Армении». По его словам, максимум его амбиций — быть советником высокопоставленного должностного лица, где «я могу принести пользу своей стране, если это считается притязанием на должность…».

Он убежден, что люди, считающие должность силой, глубоко ошибаются: «Должность — слабость, поскольку это ответственность за свою страну и народ. К сожалению, в Армении изменился менталитет. Но именно без должности человек силен: может пользоваться уважением и зарабатывать деньги, если у него есть ум. При нынешнем состоянии Армении, с разрушенной экономикой, когда вся экономическая мощь — торговые центры, желать взять на себя институт президентства равносильно смерти».

По его убеждению, институт президентства в Армении не будет работать: «Самый сильный удар сейчас получит Серж Саргсян, чьи грехи несравнимо меньше. Он и в Армении, и в Карабахе руководил ответственными для того времени министерствами, хорошо делал свою работу, но не был политической фигурой. Теперь грязь предшественников — разрушения одного, грабеж другого — легла на него. Президент в одиночку не может взять ответственность и решить вопросы, но требовать будут с президента. Поэтому система управления должна измениться, чтобы сильные страны не могли требовать с одного человека. Перед Арменией сегодня стоят вопросы, требующие решений. Должен измениться менталитет, специалиста нужно ценить. Владельцы магазинов и торгаши, сколько бы денег ни имели, не могут диктовать условия. Только тогда Армения встанет на ноги».

НЕЛЛИ ГРИГОРЯН

На фотографии: Что происходит с людьми,

которые зависят от Владимира Владимировича.

Снимок: АРБАК ХАЧАТРЯН

Газета «Аравот»

Сравнить с оригиналом · Հայերեն

Արբակ Խաչատրյանը՝ իր «քրեական անցյալի» մասին

Ի՞նչն էր պատճառը, որ Լեֆորտովոյի կալանավայրից հետո, երբ Ձեզ վերականգնեցին ՌԴ ՄԻՊ-ի խորհրդականի պաշտոնում, Դուք չվերադարձաք այնտեղ աշխատելու՝ «Առավոտի» հարցին Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, ով ներկայում ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի խորհրդականն է, ասաց. «Անկախ իրավապաշտպանը կամ կոռուպցիայի դեմ պայքարողը երբեք եւ որեւէ կերպ չպետք է կախված լինի այն կազմակերպությունից, որի սխալների դեմ պայքարում է ինքը: Կոնկրետ դեպքում ես պայքարում էի պետության սխալների դեմ, եւ ես չէի կարող աշխատավարձ ստանալ ՌԴ նախագահի ադմինիստրացիայից»: Նկատենք, որ ՄԻՊ-ի գրասենյակը ՌԴ նախագահին կից է:

«Ես չէի կարող օգտագործել նախագահականի շենքն ու գույքը, իմ հանգիստը անցկացնեի իրենց հանգստյան տներում ու անաչառ գործունեություն ծավալեի: Ամբողջ աշխարհը տեսավ, թե Վլադիմիր Վլադիմիրովիչից կախված՝ Մեդվեդեւի հետ ինչ կատարվեց: Ես, իհարկե, ինձ չեմ դնում այդ մարդկանց հետ նույն հարթության մեջ, բայց խնդիրն այս դեպքում այն է, թե ի՞նչ է լինում կախվածության մեջ գտնվող մարդկանց հետ: Իսկ այն ուղղությունը, որը ես եմ վերցրել, չէի կարող որեւէ մեկից կախված լինել»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում Արբակ Խաչատրյանի հետաքրքրությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղիք տվեցին նրա, այսպես ասած, «մութ անցյալի» վերաբերյալ բացահայտումների: «Հայոց աշխարհ» թերթն անդրադարձավ Խաչատրյանի՝ 1990-ականների սկզբին ծավալած կոմերցիոն գործունեությանը եւ Հայաստանից «յուրացրած» գումարներին՝ նկատելով, որ դեռ այն տարիներից ունեցած իր քաղաքական հավակնությունները Խաչատրյանն այժմ է փորձում կյանքի կոչել: Սույն հրապարակումների առիթով «Առավոտի» հարցերին պատասխանելով՝ Խաչատրյանն ասաց.

«Ես երբեւէ կոմերցիոն գործունեություն չեմ ծավալել, ոչ մի ընկերություն չեմ ղեկավարել: Նման բան չկա: Հայաստանում ես այդ տարիներին մեծ կարողություն եմ ունեցել, իմ հնարավորությունների շրջանակում փորձել եմ օգտակար լինել ծանր իրադրության մեջ հայտնված իմ երկրին, բայց հենց, այսպես ասեմ, Հայաստանն իմ դեմ դուրս եկավ, ես ամեն ինչ կորցրի: Ինձ տանից հարվածեցին: Բայց ոչնչի մասին ես հիմա չեմ խոսի, այդ ամենը կբացվի այն ժամանակ, երբ տանը նորմալ ղեկավար լինի ու կհասկանա»:

«Հայոց աշխարհի» հրապարակման մեջ նշված է, որ Խաչատրյանը եւ Հայաստանում, հետո նաեւ ՌԴ-ում քանիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել բանսարկությունների եւ ֆինանսական մեքենայությունների համար: «Առավոտի» հետ զրույցում Խաչատրյանի փաստաբանը՝ Վլադիմիր Լեւինը, ասաց, որ ինքը պատրաստ է հրապարակել ՌԴ-ում Արբակ Խաչատրյանի ձերբակալությանը վերաբերող վեց հատորանոց գործը: Ասաց նաեւ, որ երկու հատորը «հայաստանյան ձայնագրություններն» են, որտեղ բավականին ուշագրավ իրադարձություններ ու մանրամասներ կան ներկայումս Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ: Խաչատրյանի՝ Լեֆորտովոյում անցկացրած տարիների մասին ռուսական «Իզվեստիան» գրել է. «2,5 տարի գտնվելով Լեֆորտովայի կալանավայրում՝ ցուցմունք չի տվել, քանի որ իր ցանկացած ասածը կարող էր օգտագործվել Հայաստանի դեմ»:

«Առավոտի» խնդրանքով «Հակակոռուպցիա» կազմակերպությունը մեզ տրամադրեց ՌԴ-ում Խաչատրյանի ձերբակալությանը վերաբերող փաստաթղթեր: Հիշեցնենք, որ Խաչատրյանին ձերբակալել են 2003-ին՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ-ից Հայաստան գումար ուղարկելու համար: Զավեշտականն այն է, որ «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալված անձի հանդեպ, ով փորձում էր 120.000 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար տեղափոխել Հայաստան, քրեական գործ չի հարուցվում, քանի որ վերջինս հայտնում է, թե իբր այդ գումարը հենց Արբակ Խաչատրյանի ցուցումով է Հայաստան տեղափոխում: ՌԴ անվտանգության դաշնային բյուրոյի (Ղհը) գեներալ-մայոր Վ. Ի. Սերգեեւի ստորագրությամբ փաստաթղթում գրված է, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունների համաձայն՝ Արբակ Խաչատրյանը կապ ունի Տիգրան Նաղդալյանի սպանության գործի հետ, ինչպես նաեւ չեչեն գրոհայիններին զենիթահրթիռային համալիրների վաճառքի գործին է մասնակից:

Հետագայում, իհարկե, ՀՀ դատախազության պաշտոնական պատասխանում ասվում է, որ Խաչատրյանը Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվողների մեջ անգամ չկա: Այդ ընթացքում «փորձաշրջանը չանցնելու կապակցությամբ» լուծարվում է ՌԴ ՄԻՊ-ի աշխատակազմի՝ Արբակ Խաչատրյանի հետ կնքած պայմանագիրը: Մինչդեռ Արբակ Խաչատրյանի ձերբակալումից որոշ ժամանակ առաջ ՌԴ ՄԻՊ Օլեգ Միրոնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում առաջարկում է Արբակ Խաչատրյանին շնորհել Առաջին կարգի պետական խորհրդականի աստիճան: Ավելի ուշ Արբակ Խաչատրյանն արդարացվում է, վերականգնվում աշխատանքի, որից երկու ամիս անց սեփական դիմումի համաձայն հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Ժամանակին ռուսական մամուլն ամենայն մանրամասներով անդրադարձել է սույն գործին:

Ի դեպ, «Հակակոռուպցիայից» «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ասացին, որ Հայաստանում Խաչատրյանի քրեական գործից որեւէ մանրամասն տրամադրել չեն կարող, քանի որ իրենք պաշտոնապես դիմել են, բայց գործն այդպես էլ չեն ստացել, այն չկա: Թե ի՞նչ պատճառով է գործն անհետացել՝ չգիտեն: Ինքը՝ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում իր «քրեական անցյալին» անդրադառնալ չցանկացավ: Ասաց. «Փաստերն ու փաստաթղթերն ունեք, հետեւություններն ինքներդ արեք, ես ոչինչ ասել չեմ ցանկանում»: Իսկ իր քաղաքական հավակնություններին վերաբերող հարցին էլ այսպես պատասխանեց.

«20 տարի առաջ, երբ երկիրը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1993-ի սկզբին, ես էլ բավականին երիտասարդ էի, ինձ հետ քննարկեցին հարցը՝ ո՞ւմ նշանակել կառավարության ղեկավար: Այն ժամանակ ես հրաժարվեցի Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելուց՝ ասելով, որ ես Մոսկվայում եմ բնակվում: Ես այսօր էլ հստակ ասում եմ, որ Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»: Խաչատրյանի խոսքով՝ իր առավելագույն հավակնությունը կարող է լինել բարձրաստիճան պաշտոնական անձի խորհրդական լինելը, որտեղ «կարող եմ իմ երկրին օգուտ տալ. եթե դա պաշտոնի հավակնություն է…»:

Նրա համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պաշտոնը հզորություն է, չարաչար սխալվում են. «Պաշտոնը թուլություն է, քանի որ դա պատասխանատվություն է քո երկրի ու քո ժողովրդի համար: Ցավոք, Հայաստանում մենթալիտետը փոխվեց, բայց առանց պաշտոն մարդն է հզոր, նա կարող է եւ հարգանք վայելել, եւ գումարներ աշխատել, եթե խելք ունի: Հայաստանի այս վիճակում՝ քանդված տնտեսությամբ, երբ ամբողջ տնտեսական հզորությունները առեւտրի կենտրոններն են, նախագահի ինստիտուտը ցանկանալ վերցնելը հավասար է մահվան»:

Նրա համոզմամբ՝ նախագահի ինստիտուտը Հայաստանում չի աշխատի. «Ամենամեծ հարվածն այսօր ուտելու է Սերժ Սարգսյանը, որի գործած մեղքերն անհամեմատ ավելի քիչ են: Նա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում ղեկավարել է այդ ժամանակի համար պատասխանատու նախարարությունները, իր աշխատանքը կատարել է լավ, բայց նա քաղաքական դեմք չէր: Բայց այսօր իր նախորդների կեղտերը՝ մեկի քանդելը, մյուսի թալանը, ընկան իր վրա: Նախագահը մենակ, մի անձով չի կարող իր վրա վերցնել պատասխանատվությունը ու հարցերը կարգավորել, բայց նախագահից պահանջելու են: Հետեւաբար կառավարման համակարգը պետք է փոխվի, որ հզոր երկրները մի անձից չկարողանան պահանջել: Իսկ Հայաստանի առջեւ այսօր այնպիսի հարցեր են կանգնած, որ լուծումներ են պահանջում: Հայաստանում մենթալիտետը պետք է փոխվի, եւ մասնագետը պետք է գնահատվի: Խանութի տերերը, չարչիները, ինչքան էլ փող ունենան, չեն կարող թելադրող լինել: Միայն այդ դեպքում Հայաստանը ոտքի կկանգնի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում` Թե ի՞նչ է լինում մարդկանց հետ,

ովքեր կախված են Վլադիմիր Վլադիմիրովիչից:

Նկարը՝ ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

« Առավոտ» օրաթերթ

Примечание об источнике

Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.