Арбак Хачатрян
В СМИ / 2021

На пороге региональных перемен

Տարածաշրջանային փոփոխությունների շեմին

AravotДата публикации: 2021-02-28Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

Как выйти из тупика: видение и программы армяно-грузинского сотрудничества

— В Армении сложилась необычная ситуация: по одну сторону баррикады — власть, доведшая страну до позорного поражения и подписавшая акт капитуляции, по другую — бывшие руководители, которым приписывают грабеж, коррупцию и деградацию общества. Как выйти из этой ситуации?

Арбак ХАЧАТРЯН (политический аналитик, почетный президент Федерации армянских интеллектуалов)

— По-моему, главное — не осуществленный грабеж и присвоенные деньги, а свойственное торгашу мышление и необратимо деградировавшая система ценностей. Представляете, каким бедствием для страны стали ростовщики, превратившие тысячи людей в скитальцев, лишившие их дома и полностью разорившие? Их распущенность и созданная ими атмосфера безнаказанности способствовали формированию раболепной среды, людей, «сгибающихся вдвое» и ползающих перед хозяевами. Теперь мы пожинаем ее плоды.

Знаете, в СССР можно было найти много недостатков, но за деньги человека никогда не выселяли из дома и не выбрасывали на улицу с грудными детьми. Надо признать, что прежние руководители вели себя с жителями Армении как последние налетчики, поэтому память о них еще свежа. Этим обусловлены смена власти в 2018 году и отказ принимать их возвращение даже сейчас, в крайне тяжелых условиях. Для нынешних властей, подписавших капитуляционный документ после горького поражения в войне, удержание рычагов управления любой ценой стало вопросом жизни и смерти: им придется отвечать перед семьями погибших и пропавших без вести.

Нынешние власти готовы на все, чтобы оставаться у власти. Я нисколько не удивлюсь, если ради продления своей жизни они начнут раздавать представителям силовых структур солидные суммы, приказав при необходимости нападать на родителей погибших. Не исключаю и обращения к России. Если так продолжится, будут убийства. Возможно, вскоре нынешнее правительство, а также Азербайджан и Турция обратятся к РФ, чтобы она ввела в Армению российские войска. Страна в трауре, но нынешние власти остаются у руля, поскольку, повторю, бывших считают более опасными.

По-моему, единственная сила, способная сегодня удержать нынешних, — российские войска, которые в действительности придут под предлогом прекращения гражданской войны. А если война начнется, это будет концом Кавказа. Как вы думаете, присутствие российских миротворцев в Арцахе, 102-я военная база в Гюмри и контроль русских над армяно-турецкой границей случайны?..

Сегодня это уже свершившийся факт: будучи по сути торговцем, Трамп пришел к власти и, не разбираясь в политике, способствовал мировому хаосу, который затронул и страны нашего региона. Две христианские страны оказались в зоне нестабильности; более того, Армения оказалась в войне, до сих пор не имевшей прецедента. Я обвиняю в этом и русских, и американцев. К сожалению, именно благодаря усилиям русских Эрдоган, не имевший влияния даже внутри своей страны, стал крайне агрессивным и начал совать нос в дела региона. Теперь аппетиты Турции растут, и она становится амбициознее. Что касается заданного мне вопроса о выходе из нынешней ситуации, наш взгляд подробнее представит мой коллега.

Гагик МАНАСЯН (президент Федерации армянских интеллектуалов)

— Для выхода из ситуации в нашей стране Федерация армянских интеллектуалов предлагает новую модель управления, основанную на справедливости и исключающую существование парламента. Многие спрашивают, как мы представляем страну без деятельности парламента. Хочу задать встречный вопрос: какова общественная репутация депутатов нынешнего и прежних созывов и каков был коэффициент их полезного действия?

Эффективна ли работа структуры, которая долгие годы обслуживала только интересы правящего режима, тогда как Конституция и законы писались по заказу одного человека — руководителя страны? Мы предлагаем вместо парламента создать Совет справедливости из армян со всего мира. Его члены будут представлять интересы наших соотечественников в Армении и диаспоре и определять законность и справедливость принимаемых законов. Повторю: выход — запуск новой модели управления, способствующей расширению институтов, руководствующихся справедливостью. В нынешней региональной ситуации наша федерация придает особое значение сотрудничеству с грузинскими партнерами. Опасность для двух христианских стран заставляет противостоять вызовам вместе. Пустым, напыщенным ура-патриотическим заявлениям мы предпочитаем конкретные действия.

Александр ГВАРИШВИЛИ (председатель правления ассоциаций владельцев интеллектуальной собственности Грузии)

— Господин Гваришвили, как в этих сложных геополитических и региональных реалиях вы видите будущее оказавшихся в уязвимом положении Армении и Грузии? Что может дать двум странам дальнейшее укрепление и развитие армяно-грузинских отношений, чтобы выйти из ситуации с минимальными потерями?

— Надо признать, наше геополитическое положение очень своеобразно. Армения и Грузия, находящиеся в чрезвычайно сложном узле, сталкиваются с однотипными вызовами. Так было всегда и осталось сегодня. Армению и Грузию можно считать пограничной зоной христианства, последней опорой и пограничником христианского мира в регионе. Я убежден: когда многие страны пытаются объединиться, создать политические структуры, единое воздушное пространство и валюту, необходимость сохранять наши национальные интересы заставляет и нас думать об объединении сил и совместном противостоянии опасностям. Если мы, представители двух небольших христианских государств, не осознаем этого и не объединимся, мы обречены. Поодиночке нас уничтожат; объединение — единственный путь спасения. Конечно, у него будет много противников: кроме нас, оно никому не выгодно.

Но мы должны преодолеть любые трудности и, ни перед чем не останавливаясь, создать армяно-грузинский союз, общую экономику и общую оборону. В этих условиях также важно, чтобы вековые друзья жили без границ.

— Правильно ли я понял: вы говорите не только об углублении духовных и культурных связей и создании совместных культурных структур, но и о политических связях, своеобразном политическом объединении — совместном создании армяно-грузинской политической системы или конфедерации?

— Да, посмотрите: если может существовать Евросоюз, почему подобный союз не может появиться и в нашем регионе? Например, Кавказский союз христианских государств; я говорю это как пример. Можно начать с армяно-грузинского союза, с перспективой дальнейшего расширения. Но повторю: если мы не объединимся и не соединим силы, нас очень быстро проглотят.

Подготовила Нелли ГРИГОРЯН

Газета «Аравот», 27.02.2021

Сравнить с оригиналом · Հայերեն

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված փակուղուց, Հայաստան-Վրաստան համատեղ գործակցության տեսլականներն ու ծրագրերը

– Հայաստանում արտառոց իրավիճակ է ստեղծվել. բարիկադի մի կողմում խայտառակ պարտության հասցրած եւ կապիտուլյացիայի ակտ ստորագրած իշխանությունն է, մյուս կողմում` նախկին իշխանավորներ, որոնց վերագրվում է թալան, կոռուպցիա, հասարակության դեգրադացում: Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Արբակ ԽԱՉԱՏՐՅԱՆ (քաղաքական վերլուծաբան, «Հայ մտավորականների ֆեդերացիայի» պատվավոր նախագահ)

– Ըստ իս, գլխավորը ոչ թե իրականացված թալանն է, գրպանած գումարը, այլ փերեզակին պատշաճող մտածելակերպն ու անդառնալիորեն դեգրադացված արժեհամակարգը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետ են դարձել երկրի համար՝ հազարավոր մարդկանց աստանդական դարձրած, տուն-տեղից զրկած, հիմնովին ունեզրկած վաշխառուները: Վերջիններիս սանձարձակ պահվածքն ու ձեւավորած անպատժելիության մթնոլորտն էլ նպաստել են ստրկամտության, «երկտակվողների»՝ տերերի առաջ սողացողների միջավայրի ձեւավորմանը, որի պտուղներն այժմ քաղում ենք:

Գիտեք, ԽՍՀՄ օրոք շատ թերություններ կարելի էր գտնել, սակայն գումարի համար երբեւէ մարդուն տանից չէին հանում ու ծծկեր երեխաների հետ փողոց շպրտում։ Հարկ է ընդունել, որ նախկինները հայաստանաբնակների հանդեպ իրենց պահել են վերջին ասպատակի պես, այդ իսկ պատճառով էլ դեռեւս թարմ են նրանց մասին հիշողությունները: 2018-ի իշխանափոխությունն ու ներկայիս՝ ծայրահեղ ծանր պայմաններում անգամ նրանց վերադարձը մերժող մոտեցումը հենց սրանով է պայմանավորված: Իսկ ներկա՝ պատերազմում կրած դառը պարտությունից հետո կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունների համար էլ երկրի ղեկավարման լծակներն ամեն գնով իրենց ձեռքին պահելը դարձել է կյանքի եւ մահվան խնդիր, քանի որ նրանք պետք է պատասխան տան զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին:

Այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել՝ իշխանության ղեկին մնալու համար: Ամենեւին էլ չեմ զարմանա, եթե նրանք, իրենց կյանքը երկարաձգելու համար, ուժային կառույցների ներկայացուցիչներին սկսեն պատկառելի գումարներ բաժանել՝ հարկ եղած դեպքում նրանց հրահանգելով հարձակվել զոհվածների ծնողների վրա: Չեմ բացառում նաեւ Ռուսաստանին դիմելու տարբերակը: Եթե այսպես շարունակվի, կլինեն սպանություններ: Հնարավոր է, որ շուտով ներկա կառավարությունը, ինչպես նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան դիմեն ՌԴ-ին, որպեսզի վերջինս ռուսական զորք մտցնի Հայաստան: Երկիրը սգի մեջ է, իսկ ներկա իշխանությունները շարունակում են մնալ իշխանության ղեկին, քանի որ, նորից եմ կրկնում, նախկիններն ավելի վտանգավոր են դիտարկվում։

Ըստ իս, միակ ուժը, որ այսօր կարող է պահել ներկաներին, ռուսական զորքն է, որն իրականում գալու է քաղաքացիական պատերազմը կանգնեցնելու պատրվակով։ Իսկ եթե սկսվի պատերազմը, դա Կովկասի վերջը կլինի։ Ի՞նչ եք կարծում, ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանի վերահսկումը ռուսների կողմից պատահակա՞ն են…

Այսօր այլեւս կատարված փաստ է. էությամբ առեւտրական Թրամփը գալով իշխանության ու գլուխ չհանելով քաղաքականությունից, նպաստեց աշխարհում ստեղծված քաոսին, որից անմասն չմնացին նաեւ մեր տարածաշրջանի երկրները: Քրիստոնեական երկու երկրները հայտնվեցին անկայունության գոտում, ավելին՝ Հայաստանը հայտնվեց առ այսօր նախադեպը չունեցող պատերազմում: Սրա համար ես մեղադրում եմ թե ռուսներին եւ թե ամերիկացիներին: Ցավոք սրտի, հենց ռուսների գործադրած ջանքերի շնորհիվ անգամ իր երկրի ներսում ազդեցություն չունեցող Էրդողանը դարձավ խիստ ագրեսիվ՝ քիթը խոթելով տարածաշրջանի գործերի մեջ: Ու այժմ՝ Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է, նա դառնում է ավելի հավակնոտ: Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակից դուրս գալու ինձ ուղղված հարցին, ապա այդ մասին մեր տեսլականը առավել մանրամասն կներկայացնի իմ գործընկերը:

Գագիկ ՄԱՆԱՍՅԱՆ (Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ)

– Մեր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար «Հայ մտավորականների ֆեդերացիան» առաջարկում է արդարության հիման վրա խարսխված կառավարման նոր մոդել, որը բացառում է խորհրդարանի գոյությունը: Շատերը մեզ հարց են ուղղում, թե ինչպես են պատկերացնում երկիրը առանց խորհրդարանի գործունեության: Հարց ուղղողներին ուզում եմ հակադարձել. մինչ օրս գործած ներկա եւ նախկին գումարումների պատգամավորները ի՞նչ համբավ ունեն հանրության շրջանում, որն է եղել վերջիններիս օգտակար գործողության գործակիցը:

Արդյունավե՞տ է, արդյոք, այն կառույցի գործունեությունը, որը երկար տարիներ սպասարկել է միայն իշխող ռեժիմի շահերը, իսկ Սահմանադրությունն ու օրենքներն էլ գրվել են մեկ անձի՝ երկրի ղեկավարի պատվերով: Մենք առաջարկում ենք խորհրդարանի փոխարեն ստեղծել աշխարհասփյուռ հայերից կազմված Արդարության խորհուրդ, որի անդամները կներկայացնեն Հայաստանում եւ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերը եւ կորոշեն ընդունվող օրենքների օրինականությունն ու արդարությունը: Նորից կրկնեմ. ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կառավարման մոդելի նոր գործարկումն է, որը կնպաստի արդարության սկզբունքով առաջնորդվող ինստիտուտների ընդլայնմանը: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում մեր ֆեդերացիան խիստ կարեւորում է Վրաստանի մեր գործընկերների հետ գործակցությունը: Քրիստոնյա երկու երկրներին սպառնացող վտանգը հարկադրում է նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Սնամեջ ու պաթետիկ՝ ուռա-հայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:

Ալեքսանդր ԳՎԱՐԻՇՎԻԼԻ (Վրաստանի մտավոր սեփականատերերի ասոցիացիաների վարչության նախագահ)

– Պարոն Գվարիշվիլի, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային այս բարդ իրողությունների պայմաններում Դուք ինչպե՞ս եք տեսնում խոցելի իրավիճակում հայտնված Հայաստանի ու Վրաստանի ապագան: Ի՞նչ կարող է տալ հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը երկու երկրներին` այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

– Հարկ է ընդունել, որ մեր զբաղեցրած աշխարհաքաղաքական տեղը շատ յուրահատուկ է: Չափազանց բարդ հանգույցում գտնվող Հայաստանին եւ Վրաստանին՝ նույնաբովանդակ մարտահրավերներ են ներկայանում: Դա է եղել միշտ, ու այդպիսին էլ մնացել է նաեւ մեր օրերում։ Կարելի է համարել, որ Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեության սահմանային գոտին են, քրիստոնեական աշխարհի վերջին հենարանը, սահմանապահը տարածաշրջանում: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել եւ քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու եւ վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն դատապարտված ենք։

Առանձին-առանձին մեզ կոչնչացնեն, դա է փրկության միակ ելքը։ Իհարկե, նման միավորումը կունենա նաեւ շատ հակառակորդներ, որովհետեւ դա ոչ մեկին ձեռնտու չէ, մեզանից բացի։

Բայց մենք պետք է հաղթահարենք ամեն տիպի դժվարություններ եւ ոչնչի առաջ կանգ չառնելով ստեղծենք հայ-վրացական միություն, միասնական տնտեսություն, միասնական պաշտպանություն: Նաեւ կարեւոր է, որպեսզի ստեղծված պայմաններում դարավոր բարեկամներն ապրեն առանց սահմանների։

– Ես Ձեզ ճի՞շտ հասկացա, Դուք խոսում եք ոչ միայն հայ-վրացական հոգեւոր, մշակութային կապերի խորացման եւ մշակութային համատեղ կառույցների հիմնման, այլեւ քաղաքական կապերի, իր տեսակի մեջ յուրահատուկ քաղաքական միավորում, համատեղ ուժերով հայ-վրացական քաղաքական համակարգ կամ կոնֆեդերացիա ստեղծելու մասին։

– Այո՛, տեսեք: Եթե կարող է գոյություն ոնենալ Եվրամիությունը, ինչո՞ւ չի կարող գոյություն ունենալ, օրինակ, նմանատիպ մի միություն նաեւ մեր տարածաշրջանում: Ասենք՝ Քրիստոնեական պետությունների կովկասյան միություն, սա որպես օրինակ եմ ասում։ Մենք կարող ենք սկսել հայ-վրացական միությամբ, հետագայում նաեւ ընդլայնվելու հեռանկարով: Բայց նորից եմ ուզում կրկնել. եթե մենք չկարողանանք միավորվել, մեկտեղել մեր ուժերը, մեզ կուլ կտան ու շատ արագ:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 27.02.2021