Двадцатая больничная палата избирательной кампании — Арбак Хачатрян
Ընտրարշավի 20-րդ հիվանդասենյակը․ Արբակ Խաչատրյան
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
Тема, о которой я хочу поговорить, касается не столько политики, сколько медицинской этики. Точнее, одного из связанных с ней обсуждений: насколько человечно сообщать умирающему, сколько дней жизни ему осталось? Наиболее прагматичные убеждены, что, несмотря на болезненность и жестокость такой вести для больного, она дает возможность закончить незавершенные дела, написать завещание и дать близким необходимые указания, используя отпущенный ему крайне короткий срок. С болью в сердце замечаю: ситуация, невольными свидетелями которой мы все становимся, производит именно такое впечатление.
Предвыборная Армения лично мне — думаю, и честным, не потерявшим трезвость людям, не оказавшимся в том или ином политическом загоне, — напоминает психиатрическую больницу. Причина столь печального вывода — неадекватность поведения общества в нынешней ситуации. Более пяти тысяч погибших, тысячи молодых людей, прикованных к инвалидным коляскам и лишившихся конечностей, потерянные территории, сотни пленных, эмиграция и деморализация; вакхическое празднество для разрядки перенапряженных нервов на улице Сарьяна — Фестиваль вина… И на этом фоне город заполонили огромные плакаты видных представителей «политических сливок» Армении, а из разных лагерей политические сводники пытаются «взять в плен» электорат круглыми денежными обещаниями.
«Излучаемые» плакатами лозунги обещают за считанные годы превратить страну, считающуюся лишенной будущего, в Клондайк. «Есть будущее, будущее есть!», «Есть альтернатива, альтернатива есть!» — подсказывают направленные к тебе со всех сторон «пророческие указательные пальцы». Сильная, могучая, суверенная… Этот ряд «лучезарных» эпитетов Армении продолжается в спасительных для нации буклетах остальных партий и блоков, вышедших на предвыборную тренировку.
Это просто страшно. Даже боль и страдания потерявших сыновей матерей, не возвращающихся домой с кладбищ, родителей, ищущих своих детей в плену и обивших пороги государственных и негосударственных структур, бессильны остановить напоминающее агонию состязание за то, чтобы любой ценой стать совладельцем властной кормушки.
Самое нелепое — участие в выборах тех, кого разумная и осведомленная часть общества считает политическими трупами. Более чем уверен: тему «политического аралезизма» еще долго будут исследовать психологи и будущие историки. Вместо того чтобы уйти с политической сцены «по-английски», они возвращаются как спасители и освободители нации. Иначе чем цинизмом это не назовешь: циник — тот, кто знает цену товара, но никогда его ценность. Все перевернулось вверх дном. Вор и грабитель воспринимаются как предприимчивые и способные, честный — как неспособный и беспомощный; мыслящих людей представляют «зря напрягающими мозги», невежд — чувствующими дух времени.
Обладатель государственных рычагов, не использующий их для «удобрения» собственного положения, считается непонимающим дела слабоумным. При деятельной поддержке массмедиа продолжается шлягер деградации ценностей, безумие становится заразительным. «Когда же, если не сейчас, кто же, если не я»… Это вовсе не учебниковое крылатое выражение, а убеждение и мечта… Неудержимое желание «соскрести» максимум из кормушки…
Хорошо, где же тогда искать «цветы зла»? Что произошло, почему народ, который в далекие 90-е годы на митингах карабахского движения возвращал чей-то потерянный кошелек в «девственном» состоянии и относился друг к другу с неописуемой заботой, как к родным, разделился на «черных и белых»? Как, из-за чего армянин стал чужим армянину, даже боль близких стала чужой? Ведь весь народ, стиснув зубы и не обращая внимания на холод и голод, имел цель, ради которой был готов даже к неслыханному самопожертвованию. На кону был Арцах — модель осуществления вековой мечты армян, свидетельство и обещание-гарантия достойного армянского будущего.
Камень, отвергнутый строителями, должен был стать краеугольным камнем здания.
Увы… Увы, он так и не стал краеугольным камнем восстанавливаемого здания. Победа, начатая карабахским движением и закрепленная возвращением исторического Шуши и других армянских населенных пунктов, за последующие тридцать лет была растрачена и обесценена кланом, отделившимся от народа, подчеркивавшим важность собственной «колокольни», различавшим своих «детей» и тайком поедавшим их долю. Вместо того чтобы стать хозяевами победы, благоустроить расширенную родину и укрепить ее оборону, эти же люди, обеспечив свою безопасность скроенными под себя Конституцией и законами, угодливой судебно-правовой системой, принялись поглощать Армению.
Растерзали все, что было возможно. «Передовики» карабахского движения стали владельцами и управляющими зданий в центре Еревана, учреждений, предприятий, банков и бесчисленных других средств. Вместо благоустройства исторического Арцаха они строили дворцы в своих, как принято говорить в народе, «Талантаунах». Подобно маркизу Карабасу из сказки «Толстый-толстый король», именно им принадлежит все в воздухе, воде и на суше. Поверьте, дело совсем не в количестве награбленного: дело в ненасытном аппетите, изменившем вектор ценностей, и желании участвовать в бесчеловечном грабеже и захвате добычи.
И сегодня бумеранг возвращается. Государство, построенное на основе «песка», несмотря на направленную и целенаправленную активность «генералов песчаных карьеров», оказалось на пороге гибели. Хотя надежда смутная, по моему мнению, шанс на спасение все же еще есть. Это объединение потенциала армян всего мира, отказ от внеочередных парламентских выборов ради разминирования и учреждение Совета справедливости через всеармянский референдум. Иначе второе пришествие «спасителей» станет разрушительным для страны, о чем я говорил и выступал также в российских СМИ много лет назад*[1]…
[1] https://argumenti.ru/politics/2012/06/182549
Сравнить с оригиналом · Հայերեն
Թեման, որի մասին ցանկանում եմ խոսել վերաբերում է ոչ այնքան քաղաքականությանը, որքան բժշկական էթիկային: Ավելի ստույգ՝ բժշկական էթիկային առնչվող դիսկուրսներից մեկին, այն է՝ որքանո՞վ է մարդկային՝ մահամերձին տեղեկացնել, թե նրան քանի օրվա կյանք է մնացել ապրելու: Առավել պրագմատիկներն այն համոզմանն են, որ ցավագին ու դաժան լինելով հանդերձ (նկատի է առնվում հիվանդին հայտնվող գույժը), այն հնարավորություն է ընձեռում ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, կտակ գրել ու հարազատներին համապատասխան հրահանգներ տալ՝ օգտվելով իրեն վերապահված խիստ սուղ ժամկետից: Սրտի ցավով եմ նկատում, բայց այն իրավիճակը ակամայից ինչի ականատեսն ենք դառնում բոլորս, հենց այդ տպավորությունն է թողնում:
Նախընտրական Հայաստանը կոնկրետ ինձ, կարծում եմ նաև քաղաքական այս կամ այն պահունակում չհայտնված ազնիվ ու սթափությունը չկորցրած մարդկանց՝ հոգեբուժարան է հիշեցնում: Առկա իրավիճակում հանրության կողմից դրսևորվող վարքի ոչ ադեկվատությունն է նման տխուր եզրահանգման պատճառը: Հինգ հազարից ավել զոհ, հաշմասայլակներին գամված, վերջույթներից զրկված հազարավոր երիտասարդներ, կորսված տարածքներ, հարյուրավոր գերիներ, արտագաղթ ու բարոյալքում, գերպրկված նյարդերի լիցքաթափմանը միտված բաքոսյան տոնախմբություն Սարյան փողոցում՝ Գինու փառատոն… Ու այս ամենի ֆոնին քաղաքը ողողած, Հայաստանի «քաղաքական սերուցքը» ներկայացնող երևելիների արշինանոց ցուցապաստառներ ու ընտրակավատների կողմից տարբեր ճամբարներից դրամական կլորիկ խոստումների տեսքով էլեկտորատի «գերեվարման» փորձեր: Այդ ցուցապաստառներից «ճառագող» կարգախոսները խոստանում են հաշված տարիների ընթացքում Կլոնդայքի վերածել անապագա կարծվող երկիրը: «Կա՛ ապագա, ապագա կա՛», «Կա՛ այլընտրանք, այլընտրանք կա՛…», հուշում են այս ու այն կողմից դեպի քեզ ուղղված «մարգարեական ցուցամատերը»: Ուժեղ, զորեղ, ինքնիշխան… Հայաստանին վերագրվող «լուսապայծառ» էպիտետների այս շարքն իր շարունակությունն է գտնում ընտրավարժանքի դուրս ելած մնացած կուսակցությունների ու դաշինքների ազգափրկիչ բուկլետներում:
Ուղղակի սահմռկեցուցիչ է: Գերեզմաններից տուն չվերադարձող որդեկորույս մայրերի, գերության մեջ գտնվող իրենց զավակներին փնտրող, պետական ու ոչ պետական կառույցների դռները մաշած ծնողների ցավն ու մրմուռն անգամ անզոր են կասեցնելու հոգևարքի նմանվող, ինչ գնով էլ լինի իշխանական կերակրատաշտի փայատեր դառնալուն միտված մրցապայքարը:
Առավել զավեշտալին հանրության խելամիտ ու իրազեկ հատվածի կողմից քաղաքական դիակ ընկալվածների մասնակցությունն է ընտրապայքարին: Առավել քան համոզված եմ, «քաղաքական արալեզության» թեման դեռ երկար է լուսաբանվելու հոգեբանների ու ապագա պատմագիրների կողմից: Քաղաքական ասպարեզից «անգլիական ցտեսության» պես հեռանալու փոխարեն նրանք վերադառնում են՝ ազգափրկիչի ու ազատարարի տեսքով: Սա այլ կերպ քան ցինիզմ չես անվանի,քանի որ ցինիկն այն մարդն է, ով գիտի ապրանքի գինը, բայց ոչ երբեք արժեքը: Ամեն ինչ շուռ է եկել գլխիվայր: Գողն ու թալանչին աչքաբաց ու կարող, ազնիվն անունակ ու «բեբաշար» է ընկալվում, մտածող մարդիկ՝ «խելքներին զոռ տվող» , անգետները՝ ժամանակի շունչը զգացողներ են ներկայացվում: Պետական լծակներ ունեցող մեկը, ով չի ծառայեցնում նույն այդ լծակները սեփական դիրքի «պարարտացմանը», գործից չհասկացող խելապակաս է համարվում: Մասմեդիայի գործուն աջակցությամբ՝ արժեհամակարգի դեգրադացիայի շլյագերը շարունակվում է, խելագարությունը դառնում վարակիչ: «էլ երբ, եթե ոչ հիմա, էլ ով, եթե ոչ ես»… Սա ամենևին էլ դասագրքային թևավոր խոսք չէ, այլ համոզում ու երազանք…Կերակրատաշտից առավելագույնը «քերելու» անզուսպ փափագ…
Լավ, այդ դեպքում որտե՞ղ պիտի փնտրել «չարի ծաղիկները», այդ ի՞նչ պատահեց, որ հեռավոր 90-ականներին, ղարաբաղյան շարժմանն ուղեկցող հանրահավաքների ժամանակ ինչ-որ մեկի կողմից կորսված դրամապանակը «կուսական» վիճակով վերադարձնող, միմյանց հետ անասելի սրտացավ ու հարազատավարի վարվող ժողովուրդը բաժանվեց «սև ու սպիտակի»: Այդ ինչպես, ինչի պատճառով հայն օտարվեց հայից, մերձավորների ցավն անգամ դարձավ ուրիշինը: Չէ որ ազգովի, ատամները սեղմած, ցուրտն ու սովն անտեսած ժողովուրդը նպատակ ուներ, որի համար պատրաստ էր անգամ չլսված ինքնազոհողության: Խաղասեղանին Արցախն էր, հայերի դարավոր երազանքի իրականացման մանրակերտը, հայոց արժանապատիվ ապագայի առհավատչյան ու խոստում-երաշխիքը:
Քարն այն, որ մերժել էին շինարարները, պիտի որ դառնար անկյունաքարը կառույցի
Ավաղ…Ավաղ այն այդպես էլ չդարձավ վերականգնվող կառույցի անկյունաքարը: Ղարաբաղյան շարժմամբ սկզբնավորված ու պատմական Շուշիի ու հայկական այլ բնակավայրերի վերադարձով ամրագրված հաղթանակը հետագա երեսնամյակի ընթացքում մսխվեց ու արժեզրկվեց՝ ժողովրդից առանձնացած, սեփական «զանգակատան» կարևորությունն ընդգծող, սեփական «զավակների» միջև խտրականություն դնող ու նրանցից թաքուն ուտող կլանի կողմից: Հաղթանակին տեր կանգնելու, ընդլայնված հայենիքը շենացնելու ու նրա պաշտպանական կարողությունները հզորացնելու փոխարեն նույն այդ մարդիկ՝ իրենց անվտանգությունն ապահովելով սեփական չափսերին հարմարեցված Սահմանադրությամբ ու օրենքներով, դատաիրավական հաճկատար համակարգով, ձեռնամուխ եղան Հայաստանը կլլելու գործին: Հոշոտվեց ամեն ինչ՝ ինչ հնարավոր էր: Ղարաբաղյան շարժման «առաջամարտիկները» դարձան Երևանի կենտրոնի շինությունների, հիմնար-ձեռնարկությունների, բանկերի ու անթվարկելի այլ միջոցների տեր ու տնօրեն: Պատմական Արցախի բարենորոգման փոխարեն նրանք իրենց ապարանքները կառուցեցին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, իրենց «Թալանթաուններում»: Հար և նման «Չաղ-չաղ թագավոր» հեքիաթի մակիզ Կարաբասին, հենց նրանց է պատկանում օդում, ջրում և ցամաքում գտնվող ամեն ինչ: Հավատացեք, խնդիրն ամենևին էլ թալանվածի քանակը չէ, խնդիրն այստեղ արժեհամակարգի վեկտորը փոխած անհագուրդ ախորժակն ու անմարդկային թալանի ու ավարառության մասնակիցը դառնալու փափագն է: Ու այսօր, բումերանգը վերադառնում է: «Ավազի» հենքի վրա կառուցված պետությունը՝ չնայած «ավազահանքերի գեներալների» ուղղորդված ու նպատակային ակտիվությանը, հայտնվել է կորստյան շեմին Թեպետ աղոտ, բայց ըստ իս, փրկության հույս, այնուամենայնիվ դեռ կա: Դա աշխարհասփյուռ հայերի ներուժի մեկտեղումն է, ականազերծման նպատակով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարումն ու Արդարության խորհրդի հիմնումը՝ համահայկական հանրաքվեի միջոցով, հակառակ դեպքում «փրկիչների» երկրորդ գալուստը կործանարար է լինելու երկրի համար, ինչի մասին խոսել ու տարիներ առաջ հանդես եմ եկել նաև ռուսական լրատվամիջոցներում* [1] …
[1] https://argumenti.ru/politics/2012/06/182549