Арбак Хачатрян
В СМИ / 2013

«Брал деньги на оружие, но обставлял свой кабинет»

«Զենքի համար գումարներ էր վերցրել, բայց իր աշխատասենյակն էր կահավորում»

AravotДата публикации: 2013-07-25Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

Бывший советник президента постепенно раскрывает тёмные страницы военных лет

Близкие и коллеги бывшего советника Левона Тер-Петросяна, ныне живущего в Москве независимого правозащитника Арбака Хачатряна в последнее время по-разному намекали на его роль во время карабахской войны. Сам Хачатрян в беседе с «Аравот» не подтвердил и не опроверг заявления, что ему удалось привезти в Армению самолёты «Боинг», перенаправить проазербайджанский взгляд России на Армению и так далее. Вчера на вопрос «Аравот», почему он всё-таки решил лишь через 15 лет раскрыть обстоятельства военных лет, А.

Хачатрян ответил: «После 15 лет молчания я и сегодня о многом говорить не хочу, и причина не в том, что я боюсь. В моей жизни были такие факты, что страх не может быть причиной». Затем он заметил, что в нашей предыдущей беседе по этому поводу говорил: раскрытие правды поможет Армении выйти из сложившегося положения. «У меня есть основания, точнее, я убеждён, что есть люди, сидящие на вершине этой пирамиды, и это не Роберт Кочарян и не Серж Саргсян, которые с самого начала, так сказать, руководили всем этим: хорошо знали, что происходило, но, чтобы не благодарить и не раскрывать действительность, начали устранять таких людей.

Я считаю, что сегодня должна открыться вся правда о прошлом; это может заложить правильную основу для нашего государства и государственности. А люди, которые попытаются выступить против правды, ничем не будут отличаться от Талаата и Энвера. В моих шагах нет никакого расчёта, будьте уверены, и отклики на эти шаги вы скоро услышите. Если некоторых вещей можно избежать, то от правды убежать нельзя: есть сотни свидетелей. Обо мне распространяли ложные измышления, сфабриковали дело… Довольно высокопоставленный и ответственный чиновник брал деньги на оружие, но обставлял свой кабинет… Куда этот человек сможет убежать от правды?

Реальность будет преследовать тех людей и чиновников, которые заложили для Армении эту основу, начали этот геноцид. Почему мы обвиняем других? Вина внутри нас. Мы сами создали основу, при которой сегодня владельцы магазинов и базаров — наши идеалы. Стыдно, что борец за свободу сегодня в своей стране испытывает нужду в хлебе. И более того, чтобы решить эту проблему, выходит на протест и объявляет голодовку».

Много лет назад, анализируя мировую банковскую систему, Хачатрян назвал её главарей «шакалами» (https://argumenti.ru/ economics/2013/02/233887), хотя, например, даже в России банковская система более либеральна: низкие ставки, кредиты без залога, сделки без бюрократической волокиты, если человек работает законно. То интервью получило довольно широкое распространение, его показывали в 186 странах; в Армении оно опубликовано не было. Мы спросили Хачатряна, знаком ли он с армянской банковской системой и как бы её охарактеризовал.

«Только шакал может на привезённые извне деньги, ничего не давая, через местных банковских кротов отнимать у людей квартиры, которыми они владели 30–40 лет, золотые украшения и другие богатства, да ещё требовать огромные проценты», — сказал наш собеседник и добавил: «Банковская система, внедрённая в Армении, разработана для опустошения Армении. Ни одно государство, кроме Армении, не опустошает свою страну. Ереван пустеет от армян, и посмотрите, кто приезжает покупать квартиры в нашей столице. Не говоря уже о сельских населённых пунктах: они полностью опустели.

Восемьдесят процентов оставшихся в Армении людей обременены кредитами. Власти Армении должны понять, что эту систему нужно остановить. Если нет, нужна революция. Обвинят меня или нет — неважно: я призываю к революции, потому что страна пустеет и сегодня это нужно остановить».

Арбак Хачатрян — советник председателя российского общественного совета «Антикоррупция», он также тесно сотрудничает с действующей в Армении общественной организацией «Антикоррупция». Мы спросили его и о том, как продолжится борьба в рамках «Антикоррупции». Люди хотят понять, каким образом будут возвращены деньги, украденные из Армении разными чиновниками, и существуют ли вообще способы их вернуть. Хачатрян сказал, что подробнее в ближайшее время об этом расскажет руководитель «Антикоррупции» Гарник Маргарян, сотрудничающий с руководителями одноимённых организаций: «Я знаю, что по этому поводу разработаны программы.

Первым шагом должно стать обращение в посольства. Неужели такая страна, как США, которая ежегодно предоставляет Армении, скажем, 500 миллионов помощи, не понимает, что из той же Армении в её банки уходят в десять раз большие суммы, доходящие до миллионов и даже миллиардов, владельцы которых — местные чиновники разных рангов, коррупционеры и взяточники?» «Антикоррупция» обратится в посольства с требованием проверить источники имущества этих людей и вернуть стране украденные из неё деньги. Имена этих чиновников и членов их семей, незаконно приобретённые суммы и счета будут опубликованы.

Армянский народ должен знать, что может заставить иностранные государства вернуть эти деньги. Армянские общины в разных странах должны организовать активные протесты, требуя от соответствующих государств вернуть в Армению украденные из неё деньги. Рано или поздно мы достигнем цели, потому что рушится экономика всего мира, и банковские кроты, в какой бы стране они ни находились, не смогут удержать систему. Эти чиновники тоже поймут, что им лучше ответить за свои поступки сегодня, чем спустя годы их детям нести клеймо их вины.

Начальник юридического отдела аппарата президента Армении дал на запрос «Антикоррупции» настолько безграмотный ответ, что это ошеломляет: более безграмотного ответа трудно было ожидать. Люди, исполняющие заказ, должны понимать, что тоже будут отвечать», — сказал наш собеседник.

«Антикоррупция» также обратится в посольства с просьбой запретить этим людям и членам их семей въезд в соответствующие страны. По отдельным случаям будут чётко представлены причины и указано, какой международной нормой обосновывается такое требование: «Все должны понять, что ответят за свои шаги; пока этого не будет, исполнитель не сможет выступить против своего руководителя».

НЕЛЛИ ГРИГОРЯН

Газета «Аравот»

Сравнить с оригиналом · Հայերեն

Նախագահի նախկին խորհրդականը կամաց-կամաց բացահայտում է պատերազմական տարիների մութ էջերը

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, այժմ Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի մտերիմներն ու գործընկերները վերջին շրջանում տարբեր ակնարկներ արեցին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խաչատրյանի ունեցած դերակատարման մասին: Ինքը՝ Խաչատրյանը, «Առավոտի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այն հայտարարությունները, որ ինքը կարողացել է «Բոինգ» ինքնաթիռներ բերել Հայաստան, Ռուսաստանի՝ ադրբեջանամետ հայացքը շեղել դեպի Հայաստան եւ այլն: Երեկ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ, այնուհանդերձ, 15 տարի անց միայն ինքը որոշեց բացահայտումներ անել պատերազմական տարիների իրողությունների մասին, Ա.

Խաչատրյանը պատասխանեց. «15 տարի լռելուց հետո ես այսօր էլ շատ բաների մասին չեմ ուզում խոսել, ու պատճառն այն չէ, որ վախենում եմ: Իմ կյանքում այնպիսի փաստեր են եղել, որ վախը պատճառ չի կարող լինել», ապա նկատեց, որ այս առիթով մեր նախորդ զրույցում ինքն ասել էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանին ճշմարտության բացահայտումը կօգնի: «Ես հիմքեր ունեմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ կան մարդիկ, ովքեր նստած են այդ բուրգի վրա, ու դա ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ Սերժ Սարգսյանն է, որոնք հենց սկզբից, այսպես ասած, ղեկավարել են այդ ամենը. լավ իմացել են, թե ինչ է կատարվել, բայց որպեսզի շնորհակալություն չհայտնեն եւ իրականությունը չբացվի, սկսել են վերացնել այդպիսի մարդկանց: Ես գտնում եմ, որ այսօր պետք է ողջ ճշմարտությունն անցյալի մասին բացվի, դա կարող է ճիշտ հիմք դնել մեր պետության ու պետականության համար: Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն ճշմարտությանը դեմ դուրս գալ՝ ոչնչով չեն տարբերվի Թալեաթից ու Էնվերից: Իմ քայլերում ոչ մի հաշվենկատություն չկա, վստահ եղեք, ու այդ քայլերի արձագանքները շուտով կլսեք: Եթե կան բաներ, որոնցից հնարավոր է խուսափել, ճշմարտությունից հնարավոր չէ փախչել, հարյուրավոր վկաներ կան: Սուտ հերյուրանքներ տարածեցին իմ մասին, գործ սարքեցին… Բավականին բարձրաստիճան ու պատասխանատու պաշտոնյան զենքի համար գումարներ էր վերցրել, բայց իր աշխատասենյակն էր կահավորում… ո՞ւր պիտի փախչի այդ մարդը ճշմարտությունից: Իրականությունը հետապնդելու է այն մարդկանց, պաշտոնյաներին, ովքեր Հայաստանի համար այս հիմքը դրեցին, այս ցեղասպանությունը սկսեցին: Ինչի՞ ենք այլոց մեղադրում: Մեղքը մեր մեջ է: Մենք ենք դրել այն հիմքը, որ այսօր խանութի ու բազարի տերերը մեր իդեալներն են: Ամոթ է, որ ազատամարտիկն այսօր իր երկրում հացի խնդիր ունի: Ավելին, որ այդ խնդիրը լուծելու համար դուրս է գալից բողոքի ցույցի, հացադուլի է նստում»:

Տարիներ առաջ վերլուծելով համաշխարհային բանկային համակարգը՝ Խաչատրյանը համակարգի պարագլուխներին «շակալներ» էր անվանել (https://argumenti.ru/ economics/2013/02/233887)՝ այն դեպքում, երբ, ասենք, թեկուզ հենց ՌԴ-ում բանկային համակարգն ավելի լիբերալ է՝ ցածր տոկոսադրույքներ, առանց գրավի վարկեր, առանց բյուրոկրատական քաշքշուկների գործարքներ, եթե մարդն օրինական աշխատում է: Այդ հարցազրույցը բավականին մեծ տարածում ունեցավ, 186 երկրներում այն ցուցադրվեց, Հայաստանում այն չի հրապարակվել: Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ծանո՞թ է ինքը հայաստանյան բանկային համակարգին, ինչպե՞ս այն կբնութագրի: «Միայն շակալը կարող է դրսից բերված գումարներով, ոչինչ չտալով՝ տեղական բանկային խլուրդների միջոցով մարդկանցից խլել իրենց 30-40 տարվա բնակարանները, ոսկյա զարդերն ու այլ հարստություններ ու ահռելի տոկոսներ էլ պահանջել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով.

«Բանկային համակարգը, որը ներդրված է Հայաստանում, մշակված է Հայաստանը դատարկելու համար: Որեւէ պետություն իր երկիրը չի դատարկում՝ բացի Հայաստանից: Երեւանը դատարկվում է հայերից, ու տեսեք, թե ովքեր են մեր մայրաքաղաքում գալիս բնակարաններ գնում: Էլ չեմ ասում գյուղական բնակավայրերի մասին. ամբողջովին դատարկվել են: Հայաստանում մնացած մարդկանց 80 տոկոսը վարկերի տակ է: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ այդ համակարգը պետք է կանգնեցնել: Եթե ոչ, ապա հեղափոխություն է պետք անել: Ինձ կմեղադրեն, թե ոչ՝ էական չէ. ես կոչ եմ անում հեղափոխություն անել, քանի որ երկիրը դատարկվում է, ու այսօր դրա դեմն առնել է պետք»:

Արբակ Խաչատրյանը ՌԴ «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահի խորհրդականն է, սերտորեն համագործակցում է նաեւ Հայաստանում գործող «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության հետ: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է շարունակվելու պայքարը «Հակակոռուպցիայի» շրջանակներում: Մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ կերպ են տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանից գողացված գումարները ետ բերվելու, ետ բերելու տարբերակներ ընդհանրապես կա՞ն: Խաչատրյանն ասաց, որ ավելի մանրամասն առաջիկայում այդ մասին կխոսի Գառնիկ Մարգարյանը՝ «Հակակոռուպցիա» կազմակերպության ղեկավարը, որը համագործակցում է համանուն կազմակերպությունների ղեկավարների հետ.

«Ես տեղյակ եմ, որ այդ առիթով մշակված ծրագրեր կան. առաջին քայլը պետք է լինի դեսպանատներին դիմելը: Մի՞թե ԱՄՆ-ի նման պետությունը, որը տարեկան, ասենք, 500 միլիոն օգնություն է տալիս Հայաստանին, չի հասկանում, որ նույն Հայաստանից տասնապատիկ անգամ ավելի միլիոնների, անգամ միլիարդների հասնող գումարներ են գնում իրենց բանկերը, որոնց սեփականատերերը տեղական տարբեր դասի չինովնիկներ, կոռուպցիոներներ ու կաշառակերներ են»: «Հակակոռուպցիան» կդիմի դեսպանատներին՝ պահանջելով ստուգել այդ մարդկանց ունեցվածքի աղբյուրները եւ վերադարձնել երկրից գողացված գումարները երկրին: Այդ պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անուններն ու անօրինական ձեռք բերած գումարները, հաշիվները կհրապարակվեն: Հայ ազգը պետք է իմանա, որ ինքը կարող է ստիպել արտասահմանյան պետություններին, որպեսզի վերադարձնեն այդ գումարները: Տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքները պետք է ակտիվ բողոքի ակցիաներ կազմակերպեն՝ տվյալ պետությունից պահանջելով Հայաստանից գողացված գումարները վերադարձնել երկրին: Վաղ թե ուշ մենք կհասնենք մեր նպատակին, քանի որ ամբողջ աշխարհի տնտեսությունն է քանդվում, եւ բանկային խլուրդները՝ որ երկրում էլ նրանք լինեն, չեն կարողանալու պահել համակարգը: Այդ չինովնիկներն էլ կհասկանան, որ ավելի լավ է այսօր իրենք պատասխան տան իրենց արարքի համար, քան տարիներ հետո իրենց երեխաները իրենց մեղքի խարանն իրենց վրա վերցնեն: ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետն այնպիսի մի անգրագետ պատասխան է տվել «Հակակոռուպցիայի» հարցմանն ի պատասխան, որը շշմեցուցիչ է. ավելի անգրագետ պատասխան դժվար էր ակնկալել: Այդ մարդիկ, ովքեր պատվեր են կատարում, պետք է հասկանան, որ իրենք էլ են պատասխան տալու»,- ասաց մեր զրուցակիցը:

«Հակակոռուպցիան» կդիմի դեսպանատներին՝ արգելափակելու նաեւ այդ մարդկանց ու նրանց ընտանիքի անդամների մուտքն իրենց երկրներ: Առանձին դեպքերով հստակ կներկայացվի պատճառաբանություն, թե ի՞նչն է պատճառը եւ ո՞ր միջազգային նորմով է նման պահանջը հիմնավորվում. «Բոլորը պետք է հասկանան, որ պատասխան են տալու իրենց քայլերի համար. մինչեւ դա չլինի, կատարողը չի կարող իր ղեկավարի դեմ դուրս գալ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

« Առավոտ» օրաթերթ