««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, «գումարն» այդպես էլ չի օդափոխվել»
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
Ժամանակները փո փո խ ական են , հավերժությունն է անփոփոխ …
Մենք կրկին զրուցել ենք քաղաքական վերլուծաբան , ճշգրիտ կանխատեսումներով հայտնի Արբակ Խաչատրյանի հետ : Քննարկման թեման վերաբերում է Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալված զարգացումներին :
- Պարոն Խաչատրյան , « Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի » ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր առաջադրման ցանկության բարձրաձայնման ն ի պատասխան , լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերջերս տված պարզաբանման ընթացքում Դուք ակնարկել էի ք ոչ միայն Ձեր հրաժարման , այլև դրա անհարկիությ ունն ընդգծող կառավարման նոր մոդել ի ներդրման մ ասին : Կբացե ՞ ք փակագծերը : Ինչ նոր մոդելի մասին է խոսքը :
- Կառավարման գործող մոդելի , կողմնակալության , մարդկանց շատ նեղ շրջանակի շահերի սպասարկուն լինելու մասին բազմիցս է խոսվել : Հանրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածներում նախապատվությունը տվել են կա՛մ նախագահական , կա՛մ կիսանախագահական , կամ է՛լ խորհրդարանական կառավարման ձևաչափին : Օգտվելով աքսիոմատիկ հանրահայտ բանաձևը խմբագրած ու այն կյանքի ուղենիշ դարձրած ինձ ծանոթ կաշառակերներից մեկի գերհարուստ զինանոցից , ես էլ պիտի արձանագրեմ , որ այս ընթացքում ՝ «« Գումարելիների » տեղափոխությունից , մեկ է, « գումարն » այդպես էլ չ ի … օդափոխվել »… Մեր դիտարկմամբ , կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ինստիտուտների իսպառ հեղինակազրկմամբ , ինչը հատկապես առավել ակնառու դարձավ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո : Ի սեր անկեղծության պիտի արձանագրեմ , որ Հայաստանում չկա փոքրիշատե ազդեցություն ուն, կշիռ ունեցող որևէ կառույց , լիարժեք չի գործում որևէ ենթակառուցվածք : Իսկ « ազգընտիրներից » կազմված խորհրդարանն էլ ՝ տանիք լինելուց և հարմարեցված օրենքներ վավերացնելուց զատ , կարծես այլ գործառույթ չունի: Նոր մոդելի գործարկումը պայմանավորված է նաև մեկ այլ իրողությամբ : Վերջին երեք հարյուրամյակում հատկապես , մարդկանց թալանն ու ունեզրկումն իրականացվել է Սահմանադրությունների և օրենքների հատվածական կիրառման հաշվին : Որպես կանոն հենց այդ գործիքներն են լեգիտիմացրել իրականացված թալանը : Ըստ իս , այլ երկրներից կապկած օրենքները , մեր դեպքում ֆրանսիական սահմանադրությունը , չեն կարող գործունակ լինել այն տեղայնացրած երկրների համար : Ամեն երկիր ինքն է պարտավոր գտնել իրեն պատշաճող համադարմանը : Շառլ դը Գոլի ներդրած ջանքերի և Ֆրանսիայում անցկացված , իրար հաջորդած հանրաքվեների միջոցով գտնվեց ճգնաժամից դուրս գալու ճանապարհը : Այս մասին հիշատակում եմ , կանխելու համար ինձ ո ւղղվելիք Ձեր հաջորդ ՝ « Ինչպես եք պատրաստում կյանքի կոչել այդ նոր մոդելը » հարցը : Նշելով , որ ցանկացողները նոր մոդելի մանրամասներին կարող են ծանոթանալ « Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի » կայք-էջից , բավարարվեմ միայն մի քանի դիտարկմամբ : Բացառելու համար դրսի ուժերի հնարավոր ներգործությունը երկրի ղեկավարի վրա , ինչպես եղել է նախկինում , մենք կարևորում ենք կառավարման կոլեգիալության սկզբունքը ՝ դրա մասնակիցը դարձնելով նաև աշխարհասփյուռ հայությանը : Մեր առաջարկած կառավարման նոր մոդելում բարձրագույն մարմինը լինելու է արդարության ու արդարամտության վրա խարսխված Արդարության խորհուրդը , որի կայացրած վճիռները ( որոնք վերաբերելու են կայացրած որոշումների արդար կամ անարդար լինելուն ) դառնալու են անվիճարկելի բոլորի համար : 9-11 մարդուց բաղկացած Խորհրդի կազմն ընտրվելու է աշխարհասփյուռ հայերից :
- Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը , Դուք առաջարկում եք նաև անգործունակ դարձած , « հոգին ավանդող » ՄԱԿ-ի փոխարեն ստեղծել « տարածաշրջանային պատասխանատուների » առավել ճկուն ձևաչափ , որը կարող է գործունեություն ծավալել աշխարհի տարբեր կետ երում առկա հակամարտությունների գոտում : Մ ոտեցմա ն առումով դրանք նմա ՞ ն են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին : Ի՞նչ կասեք այս մասին :
- Մենք ապրում ենք բարդ ու խառնակ այնպիսի ժամանակներում , երբ սառեցված հակամարտությունների կաթսան նորից սկսել է բլթբլթալ : Իսկ թե դա ինչի կարող է հանգեցնել , կարծում եմ գիտեն բոլորը : Օրինակը շատ է թարմ : Արցախյան վերջին ՝ 44 օրյա պատերազմը հ ազարավոր երիտասարդների կյանք խլեց , հազարավորներին էլ գամեց հաշմանդամի սայլակներին : Անհետ կորած ու գերեվարված որդիների գալստյանը սպասող ծնողներից առավել այդ արհավիրքի ՝ անիծյալ պատերազմի մասին թերևս ոչ ոք չիմանա : Գաղտնիք չէ , որ սառեցված հակամարտությունները զարգանում են մակընթացության և տեղատվության տրամաբանությամբ : Այդ պատերազմներում , որպես կանոն , չեն լինում վերջնական շահողներ : Հաղթանակի « դափնեպսակը», որպես կանոն , բաժին է հասնում այդ պահին ուժեղին և ուրիշ ոչինչ : Այնպես որ , տարածաշրջանային կայունությունը բխում է բոլորի շահերից : Չնայած դրան , ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի , ինչպես նաև վերջիններիս ջանքերով տարածաշրջան սողոսկած ահաբեկչական խմբերի , նկատվում է ագրեսիվության նկատելի աճ : Եթե ասվածին հավելենք նաև ՄԱԿ-ի ազդեցության թուլացումը , կազմակերպության անգործունակությունն ու հեղինակազրկումը , պատկերն առավել քան պարզ կդառնա : Ստեղծված իրավիճակում , մեր դիտարկմամբ , ավելի նպատակահարմար կլինի ժողովուրդների կյանքի անվտանգության երաշխավորների ՝ մի քանի հզոր պետություններից բաղկացած տարածաշրջանային պատասխանատուների առկայությունը : Այսօրինակ կառույցներ պիտի գործեն նաև աշխարհի տարբեր հատվածներում , որտեղ առկա է հակամարտությունների ծավալման վտանգ : Ինչ-որ առումով դրանք հիշեցնելու են ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն ու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ( միանգամայն այլ պարտականություններով ու հանձնառություններով ):
- Տարածաշրջանային մետամորֆոզ զարգացումներին դիմակայելու համար Դուք նաև խիստ կարևորել էիք քրիստոնության վերջին պատվար դիտարկվող երկրների՝ Վրաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Ինչ կերպ եք պատկերացնում ռազմաքաղաքական տարբեր համակարգերի անդամակցող երկրների ջանքերի մեկտեղումը: Փոխգործակցությունը հնարավոր դիտարկո՞ւմ եք:
- Միանշանակ: Անզեն աչքով էլ նկատվում է, որ արևմտյան տերությունների աջակցությունը վայելող Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է ու նա դառնում է ավելի հավակնոտ: Այնպես որ, չափազանց բարդ հանգույցում գտնվող, քրիստոնեական աշխարհի վերջին հենակետը,սահմանապահը հանդիսացող Վրաստանին և Հայաստանին ՝ նույնաբովանդակ վտանգներ են սպառնում: Այդպես է եղել միշտ, ու այդպիսին է իրավիճակը նաև մեր օրերում։ Նորից եմ ուզում կրկնել. քրիստոնեության սահմանային գոտի դիտարկվող երկրները պարտավոր են իրենց նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել և քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու և վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն դատապարտված ենք։
Այդ իսկ նպատակով էլ հայ և վրացի մտավորականները ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական տարբեր համակարգերին անդամակցությունը դիտարկելով երկրորդական, փորձում են ջանքերը մեկտեղել մոտեցող ցնցումներին միասնաբար դիմակայելու համար: Այնպես որ, սնամեջ ու պաթետիկ՝ ուռահայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:
- Աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող Ձեր քաղաքական կանխատեսումներն իրողություն են դառնում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Դուք շեշտել էիք, որ Դոնալդ Թրամփը լինելու է ԱՄՆ վերջին նախագահը, ում օրոք ԱՄՆ-ն դեռևս կպահպանի իր ունեցած աշխարհաքաղաքական հզոր կշիռն ու ազդեցությունը, իսկ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում էլ վերջինիս գործողությունները միտված կլինեն ԱՄՆ-ի երբեմնի ազդեցության վերականգնմանը: Զարգացումների ինչ ընթացք եք այժմ կանխատեսում: Դրանք կարո՞ղ են էական ներգործություն ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա:
- Իրավացի եք: Այդ մասին ես տարիներ առաջ եմ ասել: Մնում եմ այն համոզմանը, որ Ջո Բայդենը, լինելով քաղաքական համակարգի անհատ, փորձելու է ետ վերադարձնել կորսված դիրքերն ու ունեցած վարկը: Մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ Թրամփի նման առևտրականներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել քաղաքականությունից: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ընդունել՝ «Մի գիժ քարը նետեց ձորը՝ հազար խելոք չկարողացան այն հանել» ճշմարտության հետ: Կայունության էտալոն համարվող ԱՄՆ-ում նույնպես սկսվել է գործընթաց,որի ապագան խիստ մշուշոտ է: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կկատարվի աշխարհում, եթե անկայուն իրավիճակ ստեղծվի նաև միջուկային վիթխարի արսենալ ունեցող ԱՄՆ-ում: Հանուն սեփական գոյատևման, Միացյալ Նահանգները ողջ այդ արսենալի կիրառման տեղ հաստատ կգտնի…
Զրույցը վարեց ՝ Նելլի Խաչատր յանը
Այս հոդվածը տպագրվել է «Аргументы Недели» պարբերականում:
Նշում աղբյուրի մասին
Article credits an interview published by Argumenti; Armenian republication.