Արբակ Շահումյանի Խաչատրյան
Մեդիայում / 2014

Արբակ Խաչատրյան. «Արդեն ուրախանալու տեղ էլ չկա». 1in.am

AravotՀրապարակման ամսաթիվ: 2014-01-02Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում
Արբակ Խաչատրյանի դիմանկարը

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

Ամբողջական սկզբնաղբյուր · 1in.am

«Եթե եկող տարի ժողովուրդը ոտքի չկանգնի, դրսի ուժերը պատերազմական իրավիճակ կհրահրեն»

Բնաղբյուրի հրապարակման ամսաթիվ: · 1in.am · Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Կարդալ 1in.am-ի ամբողջական հրապարակումը

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ անցնող տարին Հայաստանի համար կորուստներով լի էր: Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ գոնե երիտասարդները եկող տարում կկարողանան որևէ բանի հասնել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանն ասաց, որ 2014 թվականին դրսի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է կործանարար լինել. «Այդ տականքներն ամեն տեղ տուն ունեն՝ դրսում էլ կարող են հաստատվել, ես ափսոսում եմ երիտասարդներին: Հիմա, քանի որ ամեն ինչ չէ, որ երիտասարդների ձեռքում է՝ շատ վտանգավոր է: Երիտասարդության, նույնիսկ լրագրողների քայլերն են շատ ուրախացնում… այս ծանր դրությունը, միևնույն է, պայթելու է, հնարավոր է՝ հենց եկող տարում, բայց թե որ կողմը կգնա, ինչ ձև կլինի՝ պարզ չէ»,- ասաց նա:

Եկող 2014 թվականի համար Ա. Խաչատրյանը մեկ ցանկություն նշեց. «Իմ միակ երազանքը. միշտ ուրախ շնորհավորում էինք Նոր տարիները, մեզ մոտ դա սովորություն է, բայց արդեն ուրախանալու տեղ էլ չկա: Ես ցանկություն ունեմ, որ հայկական ընտանիքները և երիտասարդները կարողանան այս ծանր իրավիճակից այնպիսի ուղղություն գտնել, որ փոքր, շատ փոքր կորուստներով դուրս գան:

Միայն դա եմ մաղթում, որ ցանկացած երիտասարդ աղջիկ իր ընկերոջը գտնի, կարողանա ընտանիք կազմել Հայաստանում, իր երեխաների հետ ուրախ ապրի: Երբեք չլինի այն վիճակում, որ գնա Հայաստանից, կարողանա իր երկրի տերը լինել: Ցանկացած երեխա զգա, որ իր ծնողն ուժեղ է, որ կարող է ամեն ինչ անել և ոչ թե հույսը դնի մի օլիգարխի վրա, որ բերի տետրեր բաժանի դպրոցներում:

Իմ ցանկությունն այն է, որ եկող տարվանից գոնե երեխան, երիտասարդը զգա, որ իր տան մեջ է, իր երկրի տերն է: Ես մաղթում եմ, որ բոլորը հասկանան, որ ոչ մեկը չի մտածում, դրսի երկրները ժողովրդի բարեկեցության մասին չեն մտածում, ցավով կնայեն գուցե, բայց միջազգային ատյանները երբ տեսնում են, որ դու չես ուզում պայքարել, նրանք էլ ասում են՝ ուրեմն պետք չէ»:

Արբակ Խաչատրյանն ակնկալում է, որ մեր ունեցած կորուստների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ոք հասկանա, որ ամեն ինչ կորած չէ և գիտակցի, որ հենց իրենք են այս երկրի տերը»:

Իսկ եթե ոչ, ապա ըստ իրավապաշտպանի՝ դրսի տված ցուցումները՝ առ այն, թե ով պետք է լինի Հայաստանի տերը, հասցնելու են պատերազմական վիճակի. «Այնպիսի վիճակի, որ Աստված հեռու տանի: Ես հիմա միայն ցանկություն ունեմ, որ Հայաստանը վերականգնվի: Հայաստանի կործանման հիմքը Մոսկվայից է սկսվել և ցավալի կլինի, որ այսպես էլ շարունակվի»:

Հրապարակման աղբյուրները

Այստեղ ներկայացված է 1in.am-ի ամբողջական տեքստը։ «Առավոտը» հրապարակել էր այս նյութի մի հատվածը (2014-01-02). Տեսնել «Առավոտի» վերահրապարակումը.

Նշում աղբյուրի մասին

Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.