Арбак Хачатрян
В СМИ / 2020

Мы столкнулись с угрозой самому существованию; считаю аморальным, что Лавров говорит о землях — Арбак Хачатрян

Գոյության խնդրի առաջ ենք, անբարոյական եմ համարում Լավրովի կողմից հողերի մասին խոսելը. Արբակ Խաչատրյան

1in.amДата публикации: 2020-04-28Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

Собеседник «Первого информационного» — эксперт Арбак Хачатрян (Россия, Москва).

— Господин Хачатрян, когда весь мир борется с пандемией коронавируса, мы видим недружественное отношение от нашей дружественной России. Имею в виду заявления главы МИД РФ Лаврова о цене газа и карабахском урегулировании. В чем причина отношения Москвы? Видите ли вы недостатки в двусторонних отношениях и с нашей стороны?

— Я уважаю Сергея Лаврова как дипломата, но давайте поймем простую истину: внешние отношения России прописаны стандартно. Руководитель соответствующей страны должен либо подчиняться им, либо, что еще хуже, быть их агентом. Сейчас происходит нечто непонятное и невыгодное для них.

За годы Армения показала: если русские честны, армяне тоже показывают свою верность. Но что мы получили в результате? Я не говорю о последних годах, когда все было продано, но последствия мы тянем и сейчас. Неопытность кадров Никола Пашиняна очевидна. Как мы выйдем из этой ситуации — неизвестно. Россия тоже не привыкла к самостоятельным государствам, не хочет проблем. Кстати, та же ситуация с Беларусью, когда Лукашенко делает заявления, отличающиеся от их линии. Россия до сих пор не выработала нормы отношений с другими государствами. Нет норм и в отношении маленького друга — Армении. Если чего-то не существует, то есть нет правил, они действуют по своим принципам: что-то не нравится — начинается эта кампания. В данном случае Карабах, затем «Газпром», который, кстати, я считаю преступной структурой.

— А что это за «что-то», о котором вы говорите: дело Кочаряна, проблемы железной дороги, суверенные действия в некоторых вопросах?

— Весь комплекс. В России и без того много проблем, в том числе во внешней политике. И в этих условиях, на фоне вспышки пандемии, делать такие заявления? Сегодня весь мир парализован — экономически, социально и политически.

Посмотрите, сколько жертв в самой России: чтобы сейчас говорить об этом, нужно быть как минимум безнравственным. Жизнь человечества под угрозой, вопрос в самом существовании, а они говорят о землях? Мне трудно дать оценку, для меня непривычно анализировать в таких условиях. Мы не знаем, что будет через месяц, и в этих условиях обсуждать такой вопрос? Можете считать мою оценку личной, но я уже сказал. Других норм у них нет: либо подчиняться им, либо подвергаться такому давлению. Выступишь против в одном вопросе — используют против тебя все цепочки.

— Мы видим, какую борьбу сейчас ведут прежние против властей Армении в медиапространстве; государственный аппарат тоже не полностью очищен от представителей прежней системы. К этому добавляется внешнее давление через Лаврова. Не виноваты ли армянские власти, что еще два года назад не предприняли революционных шагов хотя бы во внутренней политике?

— Два года назад в интервью я говорил: молодые люди, не воевавшие и не знавшие трудностей, получили власть — как изменится их жизнь? Сегодня мы видим. У нынешних властей нет рычагов во внешних отношениях. Представляете, сколько проблем вызывают внутренние трудности в этой блокаде? Оценивать сейчас, что они делают правильно или неправильно, было бы безнравственно с моей стороны, как я сказал о русских. То, что обрушилось на это правительство, на эту молодежь, требовало огромной и сложной работы.

Я говорил, что банковская система подвергнется огромным изменениям: готовы ли они к ним? Вовремя шагов не предприняли, поэтому те же СМИ в Армении и России работают против них. Я не говорю о правильном и неправильном, а констатирую, в каком положении оказалась Армения. Сейчас оценивать неопытную молодежь было бы неправильно. Они могут сравнивать себя с Наполеоном, но он был один и не так уж много хорошего сделал для Франции. Эти молодые люди думают, что мир вращается вокруг них, могут грубить опытным людям и пугать прежними.

Да, ошибок много, но они оказались в положении, из которого даже опытные политические деятели не смогли бы выйти.

Даже когда я хочу предпринять шаги с этим правительством, не получается. Если бы смотрел с личной точки зрения, многое сказал бы, но я также понимаю сложное положение, в котором они оказались.

Эта опасность, обрушившаяся на человечество, должна дать многим повод отрезветь. Люди из Армении ездили работать, привозили деньги из-за границы; теперь этого нет, нужны новые пути. Как ЕАЭС будет работать после всего этого? Лично я больших надежд не питаю. Нужно всех позвать и сказать: вот положение, — и на этой основе принять решения. Пусть и прежние попросят прощения: все мы допускали ошибки. У русских нет другого способа работать; меняйте внутреннюю жизнь. Спасти нас может только собственная сила. Русские тоже со временем поймут, что честные отношения предпочтительнее подчинения.

Сравнить с оригиналом · Հայերեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ, մենք ոչ բարեկամական վերաբերմունք ենք տեսնում մեր բարեկամ Ռուսաստանից։ Ես նկատի ունեմ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները գազի գնի, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Ի՞նչն է Մոսկվայի այս վերաբերմունքի պատճառը, արդյոք տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններում թերություններ նաև մեր կողմից։

– Ես հարգում եմ Սերգեյ Լավրովին որպես դիվանագետ, բայց եկեք մի պարզ ճշմարտություն հասկանանք. Ռուսաստանի արտաքին հարաբերությունները ստանդարտ կերպով են գրված։ Տվյալ երկրի ղեկավարը կա՛մ պետք է իրենց ենթարկվի, կա՛մ, որ ավելի վատ է, իրենց ագենտը լինի։ Հիմա տեղի է ունենում մի բան, որն իրենց համար անհասկանալի է, իրենց համար ոչ ձեռնտու։

Տարիների ընթացքում Հայաստանը ցույց է տվել, որ եթե ռուսները մաքուր են, հայերն էլ իրենց հավատարմությունն են ցույց տվել, բայց ի՞նչ ենք ստացել արդյունքում։ Ես չեմ խոսում վերջին տարիների մասին, երբ ամեն ինչ վաճառվել է, բայց արդյունքները մենք քաշում ենք նաև հիմա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի կադրերն անփորձ են՝ դա հստակ է։ Ու այս իրավիճակից թե ինչպես ենք դուրս գալու՝ անհայտ է։ Ռուսաստանն էլ սովոր չէ ինքնուրույն պետություններին, չի ուզում խնդիրներ ունենալ։ Ի դեպ, նույն իրավիճակն է նաև Բելառուսի հետ, երբ Լուկաշենկոն իրենց գծից տարբերվող հայտարարություններ է անում։

Ռուսաստանը մինչև հիմա չի մշակել այլ պետությունների հետ հարաբերվելու նորմեր։ Չկան նորմեր նաև փոքր ընկերոջ՝ Հայաստանի հետ կապված։ Իսկ եթե մի բան գոյություն չունի, այսինքն՝ չկան կանոններ, նրանք գործում են իրենց սկզբունքներով. մի բան իրենց դուր չի գալիս՝ սկսվում է այս արշավը։ Այս դեպքում Ղարաբաղն է, հետո նաև՝ «Գազպրոմը», որն, ի դեպ, ես հանցագործ կառույց եմ համարում։

– Իսկ ո՞րն է ձեր նշած այդ «մեկ բանը»՝ Քոչարյանի գո՞րծը, երկաթուղու հետ կապված խնդիրնե՞րը, որոշ հարցերում ինքնիշխան քայլերի դրսևորո՞ւմը։

– Ամբողջ կոմպլեքսը։ Ռուսաստանում առանց այն էլ խնդիրները շատ են, նաև՝ իր արտաքին քաղաքականության ոլորտում։ Ու այս պայմաններում, համաճարակի բռնկման ֆոնին վերցնել ու նման հայտարարություննե՞ր անել։ Ամբողջ աշխարհը այսօր պարալիզացված է՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական կյանքի իմաստով։

Տեսեք՝ նույն Ռուսաստանում ինչքան զոհեր են լինում, ու հիմա այդ մասին խոսելու համար առնվազն անբարոյական պետք է լինես։ Մարդկության կյանքն է վտանգված, գոյության խնդիր կա, հողերի՞ց են խոսում։ Գնահատական տալու հարցում կդժվարանամ, ինձ համար անսովոր է նման պայմաններում վերլուծություն անելը։ Մենք չգիտենք՝ մի ամսից ինչ կլինի, ու այս պայմաններում դնել նման հարց քննարկե՞լ։ Կարող եք գնահատականս անձնական համարել, բայց ես արդեն նշեցի։ Իրենք այլ նորմեր չունեն՝ իրենց կա՛մ պետք է ենթարկվել, կամ էլ ենթարկվել նման ճնշումների։ Մի հարցում դեմ դուրս գաս՝ բոլոր շղթաները քո դեմ կօգտագործեն։

– Մենք տեսնում ենք, թե ինչ պայքար է այժմ տարվում ՀՀ իշխանությունների դեմ նախկինների կողմից՝ մեդիա տիրությում, նաև պետական ապարատն ամբողջությամբ մաքրված չէ նախկին համակարգի ներկայացուցիչներից։ Սրան էլ գումարվում է արտաքին ճնշումը՝ Լավրովի միջոցով։ Արդյոք մեղավոր չե՞ն ՀՀ իշխանությունները, որ դեռ երկու տարի առաջ գոնե ներքին քաղաքական ասպարեզում հեղափոխական քայլերի չեն գնացել։

– Ես երկու տարի առաջ մի հարցազրույցի ժամանակ ասացի՝ երիտասարդները, որոնք ո՛չ կռված էին, ոչ էլ դժվարություններին էին քաջատեղյակ, ունենալով իշխանություն, ինչպե՞ս էր փոխվելու իրենց կյանքը. այսօր ահա տեսնում ենք։ Այսօրվա իշխանություններն արտաքին հարաբերություններում չունեն լծակներ։ Պատկերացնո՞ւմ եք, այս շրջափակման մեջ լինելով, ներքին դժվարություններն ինչքան խնդիրներ են առաջացնում։ Հիմա գնահատել՝ ինչն են սխալ անում կամ ինչն են ճիշտ անում, ինչպես ռուսների դեպքում ասացի՝ անբարոյականություն է, հիմա էլ իմ կողմից կլինի անբարոյականություն։

Այն, ինչ ընկավ այս կառավարության, այս երիտասարդների գլխին, ահռելի բարդ աշխատանք էր պահանջում։ Ես ասելի էի, որ բանկային համակարգը հսկայական փոփոխությունների է ենթարկվելու, արդյոք նրանք պատրա՞ստ են այդ փոփոխություններին։ Ժամանակին քայլեր չարեցին, դրա համար էլ նույն լրատվական միջոցները Հայաստանում ու Ռուսաստանում աշխատում են իրենց դեմ։ Ես սխալի ու ճշտի մասին չեմ խոսում, արձանագրում եմ, թե ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը։ Այս ընթացքում գնահատական տալ անփորձ երիտասարդներին՝ սխալ կլինի։ Իրենք իրենց կարող են Նապոլեոնի հետ համեմատել, բայց նա մեկն էր ու Ֆրանսիայի համար այնքան էլ լավ բաներ չարեց։

Այս երիտասարդները մտածում են՝ աշխարհն իրենց շուրջն է պտտվում, կարող են կոպտել մարդկանց, ովքեր փորձ ունեն, ու վախեցնել հներով։ Այո՛, շատ սխալներ են թույլ տալիս, բայց իրենք էլ այն վիճակում են հայտնվել, որտեղից նույնիսկ փորձ ունեցող քաղաքական դեմքերը չէին կարողանա դուրս գալ։

Նույնիսկ երբ ես եմ ուզում այս կառավարության հետ քայլեր անել՝ չի ստացվում։ Եթե անձնական տեսանկյունից նայեի՝ շատ բան կասեի, բայց հասկանում եմ նաև այն բարդ իրավիճակը, որում իրենք հայտնվել են։

Մարդկությանը վրա հասած այս վտանգը շատերին պետք է սթափվելու առիթ տա։ ՀՀ ժողովուրդը գնում աշխատում էր, դրսից փող բերում, հիմա դա չկա, պետք է նոր ճանապարհներ մտածել։ Ինչպե՞ս է աշխատելու ԵԱՏՄ-ն այս ամենից հետո, ես անձամբ մեծ հույսեր չեմ կապում։ Բոլորին պետք է կանչել ու ասել՝ սա է վիճակը, ու ըստ այդմ՝ որոշումներ կայացվեն։ Թող հներն էլ ներողություն խնդրեն, բոլորս էլ սխալներ թույլ ենք տվել։ Ռուսները աշխատելու ուրիշ ձև չունեն, ներքին կյանքում փոփոխություններ արեք։ Մեզ միայն մեր ուժեղությունը կարող է փրկել։ Ռուսներն էլ տարիների ընթացքում կհասկանան՝ ազնիվ հարաբերություններն ավելի ողջունելի են, քան ենթարկելը։