Арбак Хачатрян
В СМИ / 2020

Армяне США должны подать в суд на Дональда Трампа и его сына — Арбак Хачатрян

Ամերիկահայությունը Դոնալդ Թրամփի եւ նրա որդու նկատմամբ հայցեր պետք է ներկայացնի դատարան. Արբակ Խաչատրյան

AravotДата публикации: 2020-10-21Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

«Война, которую мы считаем священной, ведущаяся за существование нации, и невинная кровь наших сыновей никогда и никем не должны становиться предметом спекуляций. Деятели, разграбившие страну, вместо общенациональной амнистии и публичного покаяния не должны добиваться смены власти посредством “лжепатриотизма”. Если они честны, пусть у могил погибших мальчиков, считавшихся цветом нации, признают и свою причастность к этой бойне: в последние десятилетия вместо границ родной страны они “укрепляли” стены собственных дворцов», — так аналитик Арбак Хачатрян в беседе с Aravot.am отреагировал на предложение срочно создать штаб оперативного управления военно-политическими вопросами.

Напомним: 13 армянских партий недавно выступили с совместным заявлением о срочном создании штаба оперативного управления военно-политическими вопросами — специального государственного органа. Позднее к заявлению присоединились еще три партии.

Ранее в интервью «Аравот» Арбак Хачатрян предложил другую идею — создание Совета справедливости. Мы спросили, насколько совместное заявление партий совместимо с его предложением и вообще как аналитик относится к этому заявлению.

Наш собеседник напоминает: в традиционной Англии существовал обычай суда присяжных — перед важнейшими вердиктами присяжные посещали кладбища и проводили там несколько часов в размышлении. Мысль о преходящести жизни и существовании вечности помогала принимать решения по совести. В этом контексте, отвечая Aravot.am, Арбак Хачатрян говорит: «Наконец они должны осознать, что астрономические средства, накопленные за счет зверского растерзания страны, вместо превращения во дворцы и дорогие машины должны были служить процветанию и укреплению Армении.

Иными словами — гарантированному будущему». При этом он считает, что сейчас говорить об этом неуместно: спасшись от огня, мы попали в «грязную воду». «Новые, взявшие власть, напоминают хорошо не забытых старых. Убежден, их поведение не может улучшить ситуацию. Говорить об этом неуместно и потому, что еще не пришло истинное время “разбрасывать камни и собирать камни”, иначе говоря, устанавливать Справедливость и Правосудие, более сильные, чем Закон. Но оно придет — это вне сомнения. Бог всем судья…»

Касаясь войны, продолжающейся уже 25 дней, и ее причин, наш собеседник замечает: используя ситуацию и западные санкции против России, Турция пытается максимально увеличить свой вес и роль не только на Южном Кавказе, но и в Черноморском бассейне, рассчитывая при поддержке Украины бороться против России и быстро вернуть Крым под свой контроль. «Как говорится, “времена изменчивы, вечность неизменна”. Турция снова заявляет претензию на роль мирового игрока, показывая “воспитательную” мощь не всего своего арсенала, летящего с территории Азербайджана по армянским позициям и падающего также на мирные населенные пункты».

В этих событиях собеседник обращает внимание: часть оружия, вызвавшего многочисленные разрушения и тысячи жертв, применяют против Арцаха от «имени» младшего брата Азербайджана представители турецкой армии, считающейся второй в НАТО по численности и силе, причем без ведома и разрешения партнеров по блоку. «Это начали подтверждать и осведомленные европейские и российские источники. Если так, получается, либо Турция своевольничает и, пользуясь выражением из известного анекдота, делает добро младшему брату Азербайджану “задницей невестки”, пренебрегая требованием НАТО не использовать арсенал без его ведома и указания; либо это делается с ведома западных стран назло ОДКБ, созданной во главе с Россией, считающейся военным противником, и в которую входит Армения».

Догадаться о дальней цели этой провокации, считает наш собеседник, нетрудно: «Что делать армянам, оказавшимся в тисках? По-моему, важнее доставки гуманитарной помощи воюющим соотечественникам — целевая стратегия армян всего мира в разных концах планеты. Если Турция запрещает пролеты самолетов с гуманитарной помощью Арцаху, американские армяне, опираясь на беспристрастность американской судебной системы, считающейся неподкупной, должны через известных адвокатов подать иски против Дональда Трампа, закрывающего глаза на реальность, и его любимого сына, специализирующегося на поставках оружия.

Нужно выяснить, как страна НАТО без ведома других членов блока применяет военную технику против другой страны. Глубоко убежден: европейские армяне должны с тем же требованием постоянно проводить протесты у штаб-квартиры НАТО в Брюсселе. Война с огромными человеческими потерями у границ Армении и по всему Арцаху идет на глазах стран, именуемых цивилизованными, видящих человека основой достойной жизни и общепринятых ценностей. Стран, которые, к сожалению, продолжают политику двойных стандартов. Запад, опытный в защите прав человека, почему-то хранит каменное молчание об ИГИЛовских террористах под покровительством Турции и Азербайджана и проникших в регион наемниках.

Не нелепо ли, что “сочувствие” западных стран одному человеку, в данном случае Навальному, больше, чем осуждение открытой бойни молодой части целого народа? Это должно заставить задуматься и обеспокоиться достойное общество, объявившее борьбу терроризму».

Наш собеседник отмечает важное обстоятельство: необходимость признать мировым преступником Эрдогана, перешедшего все границы и пользующегося косвенной поддержкой цивилизованных стран. «Это должно стать задачей не только армян всего мира, но и цивилизованного мира, не утратившего последние остатки здравого разума, совести и сознательности. Потому что пришло время окончательно отличить человека от животного».

Нелли ГРИГОРЯН

Сравнить с оригиналом · Հայերեն

«Մեզ համար սուրբ համարվող, ազգի լինելիության համար մղվող պատերազմն ու մեր որդիների անմեղ արյունը երբևէ ու ոչ մեկի կողմից չպիտի դառնա շահարկման առարկա: Երկիրը թալանած գործիչները համազգային ամնիստիայի ու հրապարակային ապաշխարման փոխարեն, «լժեհայրենասիրության» միջոցով իշխանափոխության չպիտի հասնեն: Ազնիվ լինելու դեպքում էլ ազգի սերուցքը համարվող զոհված տղեկների գերեզմանների առջև պիտի խոստովանեն, որ այս սպանդի մեջ իրենց մեղսակցությունն էլ կա, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում նրանք հայրենի երկրի սահմանների փոխարեն «ամրացրել» են սեփական ապարանքների պատերը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց վերլուծաբան Արբակ Խաչատրյանը՝ հրատապ կարգով ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու առաջարկին:

Հիշեցնենք, հայաստանյան 13 կուսակցություն օրերս հանդես եկան համատեղ հայտարարությամբ ՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին: Ավելի ուշ, ևս երեք կուսակցություն միացավ հայտարարությանը:

Ավելի վաղ, «Առավոտին» տված հարցազրույցում Արբակ Խաչատրյանը մեկ այլ գաղափար էր առաջարկել՝ Արդարության խորհրդի ստեղծում: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է կուսակցությունների համատեղ հայտարարությունը համատեղելի իր առաջարկի հետ կամ, առհասարակ, ինչպե՞ս է վերլուծաբանը վերաբերվում կուսակցությունների այդ հայտարարությանը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ավանդապաշտ Անգլիայի երդվյալների դատարանում ձևավորված ավանդույթ էր գործում. երդվյալները կարևորագույն վճիռներ կայացնելուց առաջ այցելում էին գերեզմաններ ու մտորման համար այնտեղ անցկացնում մի քանի ժամ: Կյանքի անցողիկության ու հավերժի գոյության միտքն էլ նպաստում էր նրանց՝ խղճի մտոք որոշումներ կայացնելուն: Այս համատեքստում պատասխանելով Aravot.am-ի հարցին, Արբակ Խաչատրյանն ասում է. «Ի վերջո նրանք պիտի գիտակցեն, որ երկրի վայրագ հոշոտման հաշվին կուտակած աստղաբաշխական միջոցները՝ դղյակներ ու թանկարժեք մեքենաներ դառնալու փոխարեն, պիտի ծառայեին Հայաստան երկրի բարգավաճմանն ու ամրապնդմանը: Միով բանիվ՝ երաշխավորված ապագային»: Սրանով հանդերձ, մեր զրուցակիցը գտնում է, որ հիմա տեղին չէ այս մասին խոսելը, քանի որ կրակից փրկվել հիմա էլ «ցեխաջուրն» ենք ընկել.

«Իշխանության ղեկը ստանձնած նորերն էլ՝ լավ չմոռացված հներին են հիշեցնում: Իմ համոզմամբ, նրանց վարքը չի կարող նպաստել ստեղծված վիճակի բարելավմանը: Սակայն այս մասին տեղին չէ խոսելը նաև այն պատճառով, քանի որ դեռ չի եկել «քարերը նետելու և քարերը հավաքելու, այլ կերպ՝ Օրենքից զորեղ Արդարության և Արդարադատության հաստատման ճշմարիտ ժամանակը»: Իսկ որ այն գալու է՝ կասկածից վեր է: Աստված բոլորին դատավոր…»

Անդրադառնալով արդեն 25 օր շարունակվող պատերազմին եւ դրա դրդապատճառներին, մեր զրուցակիցը նկատում է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից և արևմտյան պետությունների կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից, Թուրքիան փորձում է հնարավորինս մեծացնել իր կշիռն ու դերակատարությունը ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև Սևծովյան ավազանում՝ ակնկալելով Ուկրաինայի աջակցությամբ պայքար Ռուսաստանի դեմ և Ղրիմի շուտափույթ վերադարձ իր տիրապետություն: «Ինչպես ասում են՝ «Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ»: Թուրքիան վերստին համաշխարհային խաղացողի հայտ է ներկայացնում՝ ի ցույց դնելով Ադրբեջանի տարածքից հայկական դիրքերի ուղղությամբ սլացող, նաև խաղաղ բնակավայրերի գլխին թափվող իր ոչ ամբողջ զինանոցի «դաստիարակչական» հզորությունը»:

Այս զարգացումներում, մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ ավերածությունների եւ հազարավոր զոհերի պատճառ դարձած զինատեսակների մի մասը՝ ՆԱՏՕ-ի կազմում թվաքանակով ու զորությամբ երկրորդը համարվող թուրքական բանակի ներկայացուցիչներն են կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի «անունից» կիրառում Արցախի հանդեպ, ինչը արվում է առանց նույն այդ ռազմական բլոկի գործընկերների իմացության ու թույլտվության: «Դա սկսել են հաստատել նաև եվրոպական և ռուսական իրազեկ աղբյուրները: Իսկ եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ կամ Թուրքիան ինքնագլուխ է գործում եւ հայտնի անեկդոտի հայտնի արտահայտությամբ «հարսի հետույքով» լավություն անում կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, քամահրելով ՆԱՏՕ-ի ներքին՝ առանց իր գիտության ու հրահանգի զինական արսենալի կիրառությունն արգելող պահանջը, կամ էլ, դա արվում է արևմտյան պետությունների գիտությամբ՝ ի հեճուկս ռազմական հակառակորդ համարվող Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի, որի անդամ է համարվում նաև Հայաստանը»:

Թե ի՞նչ հեռահար նպատակ է հետապնդում այդ սադրանքը, մեր զրուցակցի գնահատմամբ՝ դժվար չէ կռահելը. «Իսկ թե նման պարագայում ի՞նչ վարք պիտի դրսևորի աքցանների մեջ հայտնված հայությունը ըստ իս, պատերազմող հայրենակիցներին հումանիտար օգնություն հասցնելուց առավել կարևորը, աշխարհասփյուռ հայության կողմից երկրագնդի տարբեր ծագերում կիրառվելիք նպատակային ռազմավարությունն է: Եթե Թուրքիան արգելում է իր տարածքով Արցախին հումանիտար օգնություն հասցնող օդանավերի թռիչքը, ապա ամերիկահայությունն էլ, ապավինելով անկաշառի համարում ունեցող ամերիկյան դատական համակարգի անաչառությանը՝ հայտնի փաստաբանների միջոցով իրողության հանդեպ աչք փակող Դոնալդ Թրամփի ու նրա՝ զենքի մատակարարման մեջ մասնագիտացած սիրասուն որդու հանդեպ դատական հայցեր պիտի ներկայացնի դատարան: Հարկ է պարզել, թե այդ ինչպե՞ս է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիրն առանց ռազմաքաղաքական հիշյալ բլոկի մյուս անդամների գիտության ռազմատեխնիկա կիրառում այլ երկրի նկատմամբ: Իմ խորին համոզմամբ՝ եվրոպահայությունն էլ նույն պահանջով բողոքի շարունակական ակցիաներ պիտի անցկացնի Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ: Հայաստանի հանրապետության սահմաններին և Արցախի ողջ երկայնքով ծավալված, մարդկային մեծ կորուստներով ուղեկցվող պատերազմն ընթանում է քաղաքակիրթ որակված, մարդուն իբրև արժանապատիվ կյանքի և համընդունելի արժեհամակարգի առանցք դիտարկող երկրների աչքի առջև: Երկրներ, որոնք, ցավոք սրտի, շարունակում են տուրք տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը: Մարդու իրավունքների պաշտպանության մեջ հմտացած Արևմուտքը, չգիտես ինչու, քար լռություն է պահպանում Թուրքիայի և Ադրբեջանի հովանու ներքո գործող ԻԳԻԼ-ի ահաբեկիչների և տարածաշրջան սողոսկած վարձկանների հանդեպ: Զավեշտական չէ արդյոք, երբ մեկ մարդու, տվյալ դեպքում՝ Նավալնու հանդեպ արևմտյան երկրների կողմից դրսևորվող «սրտացավությունն» ավելին է, քան մի ժողովրդի երիտասարդ հատվածի հանդեպ օրը ցերեկով իրականացվող սպանդի դատապարտումը: Սա է, որ մտորելու և մտահոգվելու առիթ պիտի տա ահաբեկչության դեմ կռիվ հայտարարած արժանապատիվ հանրությանը»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ այս ամենում դրսեւորվեց շատ կարեւոր մի հանգամանք՝ չափերն անցած, քաղաքակիրթ երկրների անուղղակի աջակցությունը վայելող Էրդողանին՝ համաշխարհային հանցագործ ճանաչելու անհրաժեշտության հրամայականը. «Սա ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև առողջ բանականության, խղճի ու խղճմտանքի վերջին փշուրները չկորցրած քաղաքակիրթ աշխարհի խնդիրը պետք է դառնա: Քանի որ եկել է մարդուն կենդանուց վերջնականապես տարբերակելու ժամանակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ