Москва «не спасёт» Роберта Кочаряна — Арбак Хачатрян
Մոսկվան Ռոբերտ Քոչարյանին «չի փրկի». Արբակ Խաչատրյան
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
Собеседник «Первого информационного» — эксперт Арбак Хачатрян (Россия, Москва).
— Господин Хачатрян, СНБ в эти дни ведет активную работу, мы становимся свидетелями ряда разоблачений. Дело 1 марта, кажется, сдвигается с места: бывший министр обороны Армении Микаел Арутюнян обвиняется в свержении конституционного строя, второй президент Роберт Кочарян вызван на допрос. Считаете ли вы, что спустя десять лет возможно полностью раскрыть дело?
— То, что происходит в Армении в эти дни, очень важно. И самое главное — в народе восстановилась вера в компетентные органы, во власть. Чего только этот народ не видел за 15–20 лет: грабеж, коррупция и остальные преступления стали внутренним законом, люди даже не верили, что всему этому однажды придет конец.
Все это время в интервью и выступлениях я настаивал: единственный способ поднять страну на ноги — вернуть награбленное, и сейчас все идет именно по этому пути. Некоторые зарубежные страны должны заморозить счета этих людей, потому что большие деньги давно за границей. Все преступления, совершенные за эти годы, должны быть раскрыты, а виновные — ответить, начиная с самого простого грабежа. Я ехал поездом из Грузии в Армению и вспомнил Армению 60–70-х годов: и железную дорогу, и другие важные вещи продали, деньги съели. Все, что имело стратегическое значение для Армении, продали и проели. Они совершали эти преступления, будучи уверенными, что их подонки-друзья в Москве защитят, а деньги переводили в Европу, полагая их неприкосновенными. Но повторяю: все эти деньги должны быть заморожены.
Что касается преступления 1 марта, его раскрытие — жизненная необходимость. Люди, стрелявшие в народ, не могут не ответить; эта атмосфера безнаказанности должна исчезнуть. Если бы наши враги потратили миллиард, чтобы довести армянский народ до такого состояния, они не смогли бы сделать это в масштабе, в каком сделали бывшие власти. Дай бог, чтобы это преступление раскрыли; во всяком случае, я вижу усилия. Рад, что народ наполнен верой, надеюсь, на этот раз не напрасно. Все верхние звенья должны ответить за убийство людей и за то, что довели народ до этого состояния.
— По вашему мнению, Москва защитит Роберта Кочаряна и предоставит ему убежище по примеру Януковича?
— В интервью до революции я говорил, что президент России за несколько дней поздравит разных людей, и так и случилось. Времена и реалии меняются. Если бы не Сирия, Украина и геополитические трудности, поддержка была бы возможна, но сейчас я не верю, что такое произойдет: зачем России поддерживать Кочаряна? Переворот в Украине имел другой характер; в Армении к руководству пришла группа людей, которые не грабили. Эти люди пришли мирным путем и не грабили страну. Поддержка Роберта или другого обойдется России дороже, чем игнорирование — это мое мнение, поэтому не думаю, что Москва спасет.
Я хотел бы, чтобы Россия поняла ошибки и преступления своих чиновников в отношении Армении: покупка всего в Армении не означает, что Армения полностью принадлежит ей. Это ударит бумерангом.
— А Москву, по-вашему, не тревожат эти разоблачения? Ведь дело может дойти и до раскрытия 27 октября, а за этим преступлением многие видят именно Россию.
— Я сомневаюсь, что Москва вмешается в эти вопросы. Сомневаюсь, что поддержат Кочаряна; кстати, вся его семья сегодня в США — хорошо, не правда ли, разграбить в Армении миллиарды и жить в США? Также не думаю, что Кочарян надеется на поддержку Москвы. Что касается раскрытия 27 октября, на мой взгляд, всплывет гораздо больше внутренних имен, чем внешних интересов.
Из Армении разграбили все, что возможно. Мы знали, что грабили, но что в таких масштабах — я поражен. Сейчас каждый должен поддержать очищение этой системы и внести свой вклад; нужно максимально делать все так, чтобы геополитические центры не заинтересовались и из-за всего этого не возникла угроза войны. Нынешнее правительство стоит перед очень серьезными опасностями.
— Да, легитимная власть сталкивается с огромными трудностями. Как сделать так, чтобы эта власть просуществовала долго?
— Это действительно очень трудно, и важнее всего, чтобы каждый осознавал меру своей ответственности. Должность — огромная тяжесть. Люди в свое время воевали, пришли и хотели создать свободную страну, но как только увидели рычаги власти и деньги, мы столкнулись с этой реальностью. По моему мнению, самая важная задача — подготовка кадров. Власть перед большой опасностью, но в стране не должно остаться людей, которым все сходит с рук. Есть и внутренние, и внешние трудности. В Армении перемены произошли мирным путем; надеюсь, дальнейшие события тоже будут мирными. Новое правительство должно суметь противостоять внутренним и внешним вызовам, а это будет непросто; неправильно оставлять все только правительству.
Сравнить с оригиналом · Հայերեն
«Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):
– Պարոն Խաչատրյան, ԱԱԾ-ն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում, մի շարք բացահայտումների ականատեսն ենք լինում։ Մարտի 1-ի գործը կարծես տեղից շարժվում է, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կարծում եք՝ տասը տարի անց հնարավո՞ր է հասնել գործի լիարժեք բացահայտման։
– Շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում։ Եվ ամենակարևորն այն է, որ ժողովրդի մեջ վերականգնվել է հավատը պատկան մարմինների, իշխանությունների նկատմամբ։ 15-20 տարի այս ժողովուրդն ինչի ականատեսն ասես՝ եղավ, թալանը, կոռուպցիան և մնացած հանցագործությունները դարձել էին ներքին օրենք, մարդիկ չէին էլ հավատում, որ այդ ամենի վերջը մի օր կգա։
Ես այսքան ժամանակ իմ հարցազրույցներում ու ելույթներում պնդում էի, որ երկիրը ոտքի վրա կանգնեցնելու միակ միջոցն այն է, որ թալանածը վերադարձվի, ու հիմա հենց այդ ուղով է ամեն ինչ գնում։ Որոշ արտասահմանյան երկրներ պետք է սառեցնեն այդ մարդկանց հաշիվները, որովհետև խոշոր փողերը վաղուց դրսում են։ Այս տարիների ընթացքում կատարած բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն, ու մեղավորները պատասխան տան՝ ամենահասարակ թալանից սկսած։ Ես Վրաստանից գնացքով գալիս էի Հայաստան և հիշեցի Հայաստանի 60-70-ական թվականները, և՛ երկաթգիծը, և՛ մնացած կարևոր բաները վաճառել են, գումարները կերել։ Այն ամենը, ինչը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ուներ, վաճառել ու կերել են։ Իրենք այդ հանցագործություններն արել են ու վստահ եղել՝ Մոսկվայի իրենց տականք ընկերները կպաշտպանեն, փողերն էլ տեղափոխել են Եվրոպա՝ մտածելով, որ դրանք անձեռնմխելի են, բայց ես նորից եմ ասում՝ այդ բոլոր գումարները պետք է սառեցվեն։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի ոճրագործությանը, ապա դրա բացահայտումը կենսական անհրաժեշտություն է։ Չեն կարող պատասխան չտալ ժողովրդի վրա կրակած մարդիկ, այդ անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա։ Եթե մեր թշնամիները միլիարդ ծախսեին հայ ժողովրդին այս օրը գցելու համար, չէին կարող անել դա այն մասշտաբի, ինչ արեցին նախկին իշխանությունները։ Աստված տա՝ այդ ոճրագործությունը բացահայտվի, ես ամեն դեպքում ջանքեր տեսնում եմ։ Ուրախ եմ, որ ժողովուրդը հավատով է լցված, հուսամ՝ այս անգամ ոչ ապարդյուն։ Բոլոր վերին օղակները պետք է պատասխան տան մարդկանց սպանելու և ժողովրդին այս օրը հասցնելու համար։
– Ձեր կարծիքով՝ Մոսկվան կպաշտպանի՞ և Յանուկովիչի օրինակով ապաստան կտա՞ նաև Ռոբերտ Քոչարյանին։
– Ես նախքան հեղափոխությունը իմ հարցազրույցում ասել էի, որ Ռուսաստանի նախագահը մի քանի օրում կշնորհավորի տարբեր մարդկանց, և այդպես էլ եղավ։ Ժամանակներն ու իրողությունները փոխվում են։ Եթե չլինեին Սիրիան, Ուկրաինան, աշխարհաքաղաքական դժվարությունները, հնարավոր էր աջակցություն, բայց ես հիմա չեմ հավատում, որ նման բան լինի՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք աջակցել Քոչարյանին։ Ուկրաինայում հեղաշրջումը այլ բնույթ ուներ, Հայաստանում ղեկավարության եկավ այն մարդկանց խումբը, որ չի թալանել։ Այս մարդիկ եկել են խաղաղ ճանապարհով ու չեն թալանել երկիրը։ Ռոբերտին կամ մյուսին աջակցելը Ռուսաստանի վրա ավելի ծանր կնստի, քան արհամարհելը՝ դա իմ կարծիքն է, ուստի չեմ կարծում, թե փրկի Մոսկվան։
Ես կուզենայի, որ Ռուսաստանը հասկանար իր չինովնիկների սխալներն ու հանցագործությունները, որ կատարվել է Հայաստանի նկատմամբ՝ ամեն ինչ Հայաստանից գնելը չի նշանակում, որ Հայաստանն ամբողջությամբ իրենն է, դա բումերանգի հարված է տալու։
– Իսկ Մոսկվային, ըստ Ձեզ, չե՞ն մտահոգում այս բացահայտումները, չէ՞ որ կարող է հասնել նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, իսկ այդ ոճրագործության ետևում շատերը հենց Ռուսաստանին են տեսնում։
– Ես կասկածում եմ, որ Մոսկվան միջամտություն ունենա այս հարցերում։ Կասկածում եմ, որ Քոչարյանին աջակցեն, ի դեպ՝ նրա ամբողջ ընտանիքը այսօր ԱՄՆ-ում է, լավ է, չէ՞, Հայաստանում միլիարդներվ թալանել ու ապրել ԱՄՆ-ում։ Չեմ կարծում նաև, որ Քոչարյանը հույս ունի, որ Մոսկվան իրեն կաջակցի։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, ապա ըստ իս՝ շատ ավելի ներքին անուններ ի հայտ կգան, քան արտաքին հետաքրքրություններ։
Ինչ հնարավոր է՝ թալանել են Հայաստանից, գիտեինք, որ թալանել են, բայց որ այս մասշտաբի՝ ապշած եմ։ Հիմա այդ սիստեմի մաքրման հարցում յուրաքանչյուրը պետք է աջակցություն ու ներդրում ունենա, ու պետք է ամեն ինչ մաքսիմալ այնպես անել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները չհետաքրքրվեն, ու այդ ամենի հետևանքով պատերազմի վտանգ չսկսվի։ Այսօրվա կառավարությունը շատ լուրջ վտանգների առջև է կանգնած։
– Այո՛, լեգիտիմ իշխանությունը շատ մեծ դժվարությունների առաջ է կանգնած, ինչպե՞ս անել, որ այս իշխանությունը երկար կյանք ունենա։
– Իսկապես շատ դժվար է, ու ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվության չափը։ Պաշտոնը ահռելի ծանր բեռ է։ Մարդիկ կռվել էին ժամանակին ու եկել ուզում էին ազատ երկիր ստեղծել, բայց հենց իշխանության լծակներ ու փող տեսան՝ մենք բախվեցինք այս իրականությանը։ Ամենակարևոր խնդիրը, ըստ իս, կադրերի պատրաստումն է։ Իշխանությունը մեծ վտանգի առաջ է, բայց անպատժելի մարդ չպետք է մնա երկրում։ Կան և՛ ներքին, և՛ արտաքին դժվարություններ։ Հայաստանում խաղաղ ճանապարհով փոփոխություն եղավ, հույս ունեմ՝ հետագա զարգացումներն էլ խաղաղ ընթացք կստանան։ Նոր կառավարությունը պետք է կարողանա դիմակայել թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին, իսկ դա հեշտ չի լինելու. միայն կառավարության վրա թողնելը ճիշտ չէ։