Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում կհայտնվի հարվածի տակ, Լավրովի զանգը չի ուշանա․ Արբակ Խաչատրյան
Կարդալ սկզբնաղբյուր հրապարակումը
Հրապարակումն ամբողջությամբ ներկայացված է բնագրի լեզվով։
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։
–Պարոն Խաչատրյան, ռուս–ուկրաինական լարվածության ամենաթեժ պահին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել «ՀԱՊԿ–ում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը»։ Ձեր դիտարկմամբ՝ հնարավո՞ր է պատերազմական սցենարների դեպքում Ռուսաստանը Հայաստանին ՀԱՊԿ–ի միջոցով մասնակցելու որոշում պարտադրի։
-Ես այդ վտանգների մասին բազմիցս խոսել եմ՝ նշելով, որ հունվարի կեսերից մինչև փետրվար թեժ իրադարձություններ են սպասվում։ Թե որտեղ կլինեին այդ թեժ կետերը՝ հստակ չէր, բայց ակնհայտ էր, որ Ռուսաստան-արևմուտք առճակատումը անխուսափելի է։
Հիմա ինչ վերաբերում է Հայաստանին․ բոլորի համար է հստակ, որ այս տարածքը ռուսական ազդեցության գոտում է ու ոչ մեկ չի կարող գլուխ բարձրացնել։ Մնացած խոսակցությունները հիմարություն են։ Պուտինը ուլտիմատում է դնում Եվրոպայի ու ՄԱՆ-ի հետ, կարմիր գծեր հատված են ու պատերազմը միանգամայն հավանական է։ Արևմուտքն ամեն ինչ արեց, որ Ռուսաստանը դաշինքի գնա Չինաստանի հետ, նույնը եղավ ինչ 13-րդ դարում, երբ ռուսները միացան ոչ թե Եվրոպային, այլ մոնղոլ-թաթարներին։ Եթե հիմա համերաշխություն չլինի, մեծ վտանգներ են սպասվում, որը միայն Ուկրաինայով չի սահմանափակվի։ Ամբողջ պրովոկացիոն սիստեմը՝ ամեն տեղ սեփական նազարբաևներ ունենալը աշխատեց ոչ թե հօգուտ, այլ ընդդեմ Ռուսաստանի։ Այսօր իրավիճակը հասել է նրան, որ չի բացառվում ահռելի մեծ պատերազմը։ Ռուսաստանը գոյատևելու հարց է դնում՝ առկա պատժամիջոցների պարագայում։ Ռուսաստանը կարող է կորցնել ամեն ինչ, բայց իրավիճակն այնպիսին է, որ այսօր պատերազմական կետեր կարող են լինել ցանկացած վայրում։ Լավ կլինի իհարկե հզոր տերությունները կանգ առնեն, երկրագնդի ու մարդկության վերացում կլինի եթե մի ատոմայն ռակետ կրակվի, շղթան ոչ մի ղեկավար չի կարողանալու կանգնեցնել։ Թե այս ընթացքում որ փոքր պետությունները կհայտնվեն հարվածի տակ՝ ես չեմ կարող ասել։ Այսօր այս վիճակին հասել է Ուկրանան, հետո մեկ ուրիշը։ Նայեք թե ինչպես են փոխվում արժեքները։ Միլիոնավոր դոլարների օգնություն է գալիս Ուկրաինային, բայց Կիևն ասում է՝ ապացուցեք, որ ռուսները մտնում են, ռեալ քայլեր կատարեք՝ եթե դեմ եք դրան։ Նման կերպով ԱՄՆ-ի հետ 10 կամ 20 տարի առաջ ոչ ոք չէր խոսա։ Մարդկության անվտանգության ամբողջ համաշխարհային սիստեմը քանդվում է ու շատ մեծ վտանգի տակ եք հայտնվում բոլորը։ Այս կոնտեքստում թե ինչ կասի արտաքին գործերի նախարարը կամ մյուսը՝ ես էական չեմ համարում, ուշադրություն չեմ դարձնում։
-Հարցն այն կոնտեքստում է, որ հիմա հիշատակվում է Հայաստանում ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Սա որևէ բան կարո՞ղ է Հայաստանին պարտավորեցնել։ Հնարավո՞ր է Ղազախստանի օրինակով մենք նման որոշում կայացնենք։
–Ժամանակին ես ասել եմ՝ եթե դուք փալաս ես, կարևոր չէ, թե ում ձեռքի տակ ես։ Այնպիսի հարցեր կդրվի, որի տակից դուրս գալ չես կարող։ Այսօր նայում ես նորությունները, նույնիսկ նրանք, ովքեր թուրքերից ընտանիքով փախել են ԱՄՆ կամ այլ երկրներ, ասում են՝ թուրքերի հետ կարող ենք լավ ախպերություն անել։ Ուստի եթե դու անողնաշար ես՝ քո դիմացը ինչ էլ դնեն, դու դա կանես։ Այսօր Ռուսաստանի ցուցումով հզոր երկրների նահանջներ է կատարվում, տեսեք թե որտեղ է հայտնվում Հայաստանը։ Աշխարհի համար Նավալնու փորլուծությունն ավելի մեր արձագանքի տեղ տվեց, քան որ այստեղ այդքան մարդ մահացավ պատերազմի ժամանակ։ Հիմա կարևոր է, թե որ երկրները կհայտնվեն հարվածի տակ, մինչև աշխարհի խոշոր պետությունները գան համաձայնության։ Դրա համար եմ ես ասում, որ Հայաստանում ուղեղային կենտրոնները պետք է աշխատեն։
-Այսինքն՝ Հայաստանն էլ չի կարող հարվածից խուսափել․․
-Եթե Հայաստանին ասեն, որ ՀԱՊԿ-ը պետք է այնտեղ զորք ուղարկի, Հայաստանն այլ տարբերակ չի ունենալու։ Հայսատանին ասում են՝ պետք է թուրքերի հետ գնաս ախպերություն դա է անում, զարմանում եմ նույնիսկ, թե մինչև հիմա ինչու տենդերներ չեն անում՝ մեչետներ սարքեր այստեղ։ Արժեքն ամբողջությամբ կորած է։ Ատանդարտ զանգը Լավրովի կամ Ուշակովի կողմից չի ուշանա։Բայց ես բազմիցս այս հարցը բարձրացրել եմ Մոսկվայում՝ ենթադրենք Հայաստանը փալաս սարքեցիք, ի՞նչ օգուտ ստացաք այս 20-25 տարվա մեջ։Նույն Ղազախստանը չհասա՞վ այդ վիճակին։ Եթե երկիրը թույլ է, դու այլընտրանքներ չես ունենում։ Լավրովի զանգին ուրիշ պատասխան չես էլ կարող տալ։
-Ստացվում է, որ հնարավոր պատերազմի դեպքում՝ Հայաստանն այլ ելք չի ունենում, քան Ռուսաստանի կողքին հայտնվելը։Իսկ դրա հետևանքները ինչպիսի՞ն կլինեն։
-Հայաստանը մանևրելու հնարավորություններ չունի։Եթե Ռուսաստանն այսօր ունի դիրք ու կարող է աշխարհը էլ ավելի քանդել, դրա համար ունիզ որք, պատրաստակամություն՝ Հայաստանը նման բան իրեն թույլ չ կարող տալ։Հայաստանում նույնիսկ արժեքներ չկան, մի առևտրական կարող է այդ արժեքները մի քանի տարում կոտրել։Նման երկիրը ո՞նց կարող է մի հարցում ինքնուրույն որոշում կայացնել։Թող մեկը Մոսկվայում Պուտինին ասի՝ ինչու՞ մեր երկիրը ստրուկ սարքեցիք,այստեղից մեծ-մեծ հաչում էին, գնացին մտան ռուսների տակը։