Արբակ Խաչատրյան
Հոդվածներ / 2026

Մայր և Սատանա

Explosion & New LifeԱմսաթիվը՝ անձնական արխիվում: 2026-02-17Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

2000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԽՆԴՐՈՒՄ ԷՐ ԻՐ ՀՈՐԸ՝ ԱՍՏԾՈՒՆ ՆԵՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԵՐԸ ՔԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՄԻԹԵ՞ ՄԻԱՅՆ ԱՂՈԹՔԸ ԲԱՎԱԿԱՆ Է ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱ ԱՆՄԵՂ( )։ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԿՐՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 4000 ՏԱՐԻ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԲԱԽՎՈՒՄ Է ՀԱՎԱՏՔԻ ԱՆԿՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ։ ԵՍ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ԱՍՏԾՈՒՑ ԵԿԱԾ ՊԱՏԳԱՄ Է։

ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մայր և Սատանա. Մայրը խորհրդանշում է կյանքի սկիզբը, սերը, բարությունը, պաշտպանությունն ու հոգատարությունը։ Սատանան չարի գերագույն ոգին է՝ ընկած հրեշտակ և դժոխքի տիրակալ։ Այս երկու բառերը երբևէ կողք կողքի չեն դրվել ․ գրականության մեջ Սատանայի կերպարը ավանդաբար մարմնավորում է չարը, կործանումն ու գայթակղությունը, և մարդիկ պայքարում են նրա դեմ։ Եվ այպես ասված « Նոր Ֆաուս» սցենարի մեկնաբանության մեջ (աշխատանքային անվանումը՝ Մայրը փրկում է է Սատանայի որպես հոգևոր արարած։

Իմ հոդվածներում և հարցազրույցներում բազմիցս զգուշացրել եմ, որ մարդկությունը կանգնած է կործանման եզրին, և իմ տեսլականը պատկերավոր ներկայացնելու համար դիմել եմ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության կերպարներին։ «Նոր Ֆաուստ»-ում բախվում են հոգևոր աշխարհը և մեր ժամանակի իրականությունը:

Եթե դրամատուրգը ապրած լիներ մինչև մեր օրերը, նա կտեսներ, որ ժամանակակից աշխարհում համաշխարհային աղետին հանգեցնող ամենամեծ վտանգը հենց ժամանակակից «մարդու» «հոգին» է, որի դաժանությանը Երկրի վրա հավասարը չկա։ Նրա համեմատ Սատանան սոսկ դեղնակտուց ճուտ է («Սատանան որպես «դեղնակտուց ճուտ»»)։

https://explosionnewss.com/dyavol-kak-zheltorotyj-ptenecz

Գյոթեին իր ստեղծագործության մեջ հաջողվեց երկխոսության մեջ մտնել Մեֆիստոֆելի հետ, իսկ ես ցանկանում եմ Աստծուն հրավիրել Միջգալակտիկական դատարան և հարցնել նրան. Ո՞րն է մարդկության հավատքի և հոգևորության կորստի պատճառը։ Հնարավո՞ր է, որ Երկրի վրա Նրան ներկայացնող «մարգարեների» մեծ մասը կեղծ էին։

«Կրոնը ոչնչացնում է հավատը»։ https://explosionnewss.com/religia-unichtojaet-veru/

Այս «մարդկային» կենսանյութի վերահսկման համար կրոնն այլևս անհրաժեշտ չէ ․ պետք է ի հայտ գա նոր «մարգարե», որն, առանց աստվածային սկզբնաղբյուրի առաջնորդի մարդկանց։ Իմ բոլոր հաշվարկներով, նրա հիմքում պիտի ընկած լինի Արհեստական բանականությունը: «Ժամանակակից աշխարհի նոր մարգարեն» https://explosionnewss.com/novyj-prorok-sovremennogo-mira/ ).

Այսօր ամբողջ աշխարհում քննարկվում է «Էփշտեյնի դոսյեն» պարզվել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգը ղեկավարում են պեդոֆիլները ( իմ նակին հարցազրույցներում ես բազմիցս եմ դրա մասին խոսել», նրանք քիչ չեն նաև ազդեցիկ իշխանական էլիտայում… ոմանք նրանց «սատանիստներ» են անվանում։ Կարևոր առաջնահերթությունները կյանքում դարձել են փողն ու իշխանությունը, և այս երկուսից «ավելի հաջողակ կենսանյութը» ոչնչացնում է մյուս՝ «ծախսվող» կենսանյութին (պատերազներ, զվարճություններ և այլն)։

Ես անգամ չեմ ցանկանում այն համեմատել սատանիզմի հետ կամ քննարկել, թե ինչպես է այն մեկնաբանվում տարբեր կրոններում։ Համոզված եմ, որ կա Աստված, որը ստեղծել է տղամարդուն և կնոջը և նրանց պարգևել հոգի։ Նրանց միությունը հիմնված սիրո վրա, դրել է մարդկության սկիզբը: Հրեշտակներն ու Սատանան նույնպես Աստծո հոգևոր ստեղծագործություններ են:

Բոլորը հիշում են, որ Հիսուս Քրիստոսը տվեց իր կյանքը՝ մարդկության մեղքերը քավելու համար, և բոլորը գիտեն Սոդոմի ու Գոմորի պատմությունը, որտեղ միակ փրկվածը նվիրյալ Ղովտի ընտանիքն էր։

Սակայն ես այլ ճանապարհ եմ տեսնում, ավելի խորը. ավելի մարդկային: Իմ համար Մայրը Աստվածային Սուրբ ստեղծագործություն է։ Նա ոչ միայն կյանք է տալիս, այլ նաև հոգևոր դաստիարակություն՝ որը կառուցվում է բարոյականության և սիրո արժեհամակարգի հիմքերով: Մայրն ուսուցանում է բարիքի, խղճի, պատասխանատվության և շրջապատի հանդեպ հարգանքի ընկալումը՝ իր անձնական օրինակով: Ես բախտավոր և երջանիկ մարդ եմ քանի որ իմ Մայրը հենց այդպիսին էր, ցավոք նա չկարողացավ դիմադրել այն ճնշմանը, որ գործադրվեց իմ ու իմ ընտանիքի նկատմամբ պետական ահաբեկության ժամանակ և նրան մղեցին ինքնասպանության…

Այսօր ես մտերմաբար շփվում եմ ինձ շատ հարազատ հայուհու հետ, նա մարմնավորում է մոր հպարտությունն ու արժանապատվությունը: Խոր հարգանք եմ տածում նրա նկատմամբ:

Նա պայքարում է մոր դերի և ընտանիքում հոգևոր դաստիարակության վերածննդի համար, որովհետև հասկանում է, որ արդի մարդկության շատ խնդիրներ առաջանում են հոգևոր առժեքների բացակայությունից:

Այսօր նա շատերի համար դարձել է Մոր խորհրդանիշը:

Նոր «Ֆաուստում»Մայրն (որպես խորհրդանիշ) Աստծո առջև ճանաչում է Մայրերի մեղավորությունը՝ կարելի է ասել՝ մեղքը, քանի որ գիտակցում է, որ իրենք իրենց զավակներին լիարժեք հոգևոր դաստիարակություն չեն տվել, այլ վստահել են այն, կրոններին կամ պետությանը կամ էլ տարբեր ժամանակներում հիմնված կազմակերպություններին։ Արդյունքում սերունդը մեծացել է հոգիազուրկ, դարձել «կենսանյութ», և մարդկությունը կանգնած է աղետալի ճակատագրի շեմին:

Հասկանալով, որ Երկրի վրա ամեն կենդանի և հոգևոր կործանվում է և այլևս հնարավոր չէ փրկել սեփական Զավակին, Մայրն՝ անզորությունից, Արարչի առջև սեփական մեղքի գիտակցությունից առաջնորդվելով, զոհաբերելով ինքն իրեն, փրկում է Սատանային, որը փախչում էր «ժամանակակից դժոխքից» ( թեպետև նա չար է, սակայն Աստծո որդին կամ Աստծո հոգևոր ստեղծագործությունն է, ինչպես ցանկանաք): Աստված, տեսնելով Մոր անկեղծ ապաշխարումը և, որ չնայած հազարամյակների ընթացքում Մոր դերի սահմանափակումներին մարդու կյանքում, մայր պահպանել է մայրական բնազդն ու մարդկային հատկությունները, նրան հարություն է տալիս և հնարավորություն կրկին ծննդաբերելու ու ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ:

Նշում աղբյուրի մասին

Publication date supplied by the personal archive; it may differ from the original publication date.