Արբակ Խաչատրյան
Մեդիայում / 2014

Տիգրան Սարգսյանը Մոսկվային չի հետաքրքրում. «Ժամանակ»

AravotՀրապարակման ամսաթիվ: 2014-04-05Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված չէր Մոսկվայից։ Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանն այն մարդը չէր, ում պաշտոնում մնալ-չմնալու հարցն այս պահին Մոսկվային հետաքրքրեր:

Միևնույն ժամանակ, Արբակ Խաչատրյանը չբացառեց, որ սա կարող է նաև անձամբ Սերժ Սարգսյանի քայլը լինել Մոսկվային իր հավատարմությունը ցույց տալու համար․ «Չեմ բացառում, որ սա կարող է նաև ՄԱԿ-ի քվեարկության շարունակությունը լինել, բայց ոչ թե Ռուսաստանի ճնշման ներքո, այլ սեփական նախաձեռնությամբ»- ասաց Խաչատրյանը:

«Քաղաքական գործընթացները հիմա շատ արագ են ընթանում, հնարավոր է՝ նաև ներքին փոփոխություն ցույց տալու համար դա արեց. ես այդ տարբերակն էլ չեմ բացառում: Պահը ոչ թե դրսում, այլ Սերժ Սարգսյանի մոտ էր հասունացել, չեմ կարծում, թե Մոսկվան այստեղ որևէ կապ ունի: Ինձ թվում է՝ Տիգրանի լինել-չլինելը ոչինչ չի փոխում, անձնական որոշում է: Ինձ թվում է՝ սա լուրջ ընդունել պետք չէ, սրանք ներքին խաղեր են: Տիգրան Սարգսյանն այն քաղաքական դեմքը չէր, որ դիրք ունենար, եղանակ փոխեր:

Ես խիստ կասկածում եմ, որ դրսից ինչ-որ բան է եղել. այսօր դրսում շատ ավելի լուրջ խնդիրներ կան»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում այս օրերին ավելի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որ Հայաստանի վրա անդրադարձ կունենան․ «Մաքսային միության հետ կապված մի շարք խնդիրներ կան: Այն, ճիշտ է, տնտեսական միություն է, բայց Ղազախստանը փաստորեն չի ընդունել Ղրիմի միացումը: Եթե Ղազախստանը Ղրիմը չի ընդունում, Մաքսային միությունն ինչպե՞ս է աշխատում: Հասկանո՞ւմ եք, որ Ռուսաստանի հանդեպ կիրառված սանկցիաները նաև ՄՄ անդամ երկրների վրա են ազդելու:

Տիգրան Սարգսյանը այո՛, Եվրոպական ուղղություն ուներ, և այսօր հնարավոր է, որ Ռուսաստանը սկսել է շատ կոշտ քաղաքականություն վարել այն տարածքներում, որ իր տիրապետության տակ են, միանշանակ, չպետք է բացառել, բայց ասել, որ Մոսկվայի ճնշման տակ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց՝ չեմ կարծում»:

Հրապարակում ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Նշում աղբյուրի մասին

Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.