Արբակ Խաչատրյան. «Ալիեւը հավակնում է Քադաֆիի դափնիներին. Հայաստանը պետք է օգտագործի դա»
Կարդալ հրատարակչի կայքում
Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
«Ադրբեջանը նորից թույլ տվեց այն սխալը, որը թույլ էին տալիս եւ Իրաքը, եւ Եգիպտոսը, եւ Լիբիան: Միջազգային հանրությունը միշտ էլ օգտագործում է «հավերժ նախագահի» այդ հարցը եւ պատեհ պահին հարված է տալիս»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին, որոնց արդյունքում Իլհամ Ալիեւը վերընտրվել է երրորդ անգամ եւ ձայների 85 տոկոսով, ասաց իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Մեր զրուցակիցը, սակայն, գտնում է, որ դա Հայաստանի ձեռքին լավ խաղաթուղթ կարող է լինել` ներկա տնտեսական եւ քաղաքական ծանի վիճակից դուրս գալու համար: «Հայաստանը լավ հաղթաթուղթ ունի իր ձեռքին ու պետք է այդ ուղղությամբ աշխատել տարբեր մեխանիզմներով, քաղաքական գործիքներով` աշխարհին հասցնելու այն իրականությունը, որ Ադրբեջանը մեկ ընտանիքի կողմից է ղեկավարվում»,- ասում է Արբակ Խաչատրյանը` օրինակ բերելով Քադաֆիին, ով լավ կապեր ուներ Եվրոպայում, Մուբարաքին, ով պրոամերիկյան կապեր ուներ, բայց դրանք որեւէ կերպ չօգնեցին նրանց` խուսափելու դաժան վախճանից: Հիշեցնենք, որ Արեւմուտքը միանշանակ չի արձագանքել Ադրբեջանում կայացած ընտրություններին: Ավելի շուտ` բավականին իրարամերժ է արձագանքել: ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի դիտորդները գոհ են Ադրբեջանում կայացած ընտրություններից, մինչդեռ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի դիտորդները ճիշտ հակառակ կարծիքն են արտահայտել:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արբակ Խաչատրյանի հարցազրույցը տարածաշրջանային թեմաների շուրջ` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
« Առավոտ» օրաթերթ
Բնաղբյուրի մասին
Սա 2013 թ. հոկտեմբերի 11-ի ամբողջական կարճ հրապարակումն է։ «Առավոտի» նույն օրվա տպագիր համարի 3-րդ էջը նույնպես պարունակում է այս տեքստը և առաջիկա համարներից մեկում ավելի ծավալուն հարցազրույց հրապարակելու մասին հայտարարությունը։ Այդ հայտարարված հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռ վստահորեն չի նույնականացվել։
Տարածաշրջանային թեմաներով մեկ այլ ամբողջական հարցազրույց՝ «ՌԴ-ի քայքայման հիմքերը կարող են դրվել այսօր», տպագրվել է 2013 թ. հոկտեմբերի 15-ին։ Այն առանձին նյութ է. դրա նույնությունը հոկտեմբերի 11-ին խոստացված հարցազրույցի հետ հաստատված չէ։
Տպագիր բնաղբյուր՝ «Առավոտ», թիվ 194 (4537), 11 հոկտեմբերի 2013, էջ 3 · Հայաստանի ազգային գրադարան